Հոլանդիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Այաքսը» հյուրընկալվելիս 13-0 հաշվով ջախջախել է «Վենլոյին»:
«Այաքսի» հարձակվող Լասսինա Տրաորեն պենտա-տրիկ է ձևակերպել: Նրա ակտիվում նաև 3 գոլային փոխանցում է: Յուրգեն Էկկելենկամպն ու Կլաս-Յան Հունտելարը դուբլ են ձևակերպել: Մեկական գոլով էլ աչքի են ընկել Անտոնին, Դուշան Տադիչը, Դեյլի Բլինդն ու Լիսանդրո Մարտինեսը:
«Այաքսն» այս հաղթանակից հետո վաստակած 15 միավորով զբաղեցնում է Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: