Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում այսօր՝ հոկտեմբերի 25-ին կկայանա «Վան» - «Արարատ-Արմենիա» խաղը: Հանդիպումը նախատեսված է 16:00-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում:
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.
«Վան» - Ավագյան, Էբերտ, Ոսկանյան, Տենյաև, Ա. Պետրոսյան, Պատո, Էսսիեն, Բամմատգերեև, Եֆիմով, Գաբա Ժոսուե, Եզա Ուիլֆրիդ:
«Արարատ-Արմենիա» - Աբակումով, Ումանես, Մենեզես, Վակուլենկո, Շահինյան, Համբարձումյան, Սանոգո, Լիմա, Օտուբանջո, Ալեմաո, Օգանա:
Հանդիպումը կանցնի առանց հանդիսականների: Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի ՀՖՖ YouTube-յան ալիքում: