Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստների մի մասը դեմ չէ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեռացմանը: Այս մասին հաղորդում է COPE-ն:
«Ռեալի» ֆուտբոլիստները չեն կարողանում բացատրություն գտնել վերջին խաղերում թիմի վատ արդյունքների համար: Թիմի կորիզը շարունակում է վստահել Զիդանին և պատրաստ է աջակցել նրան մինչև վերջ, սակայն մի քանի հիմնական խաղացողներ գտնում են, որ մարզչի փոփոխությունը կարող է փոխել բացասական դինամիկան:
Հիշեցնենք՝ ՉԼ-ում «Ռեալը» 5 խաղում 7 միավոր է վաստակել ու զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը B խմբում: Պրիմերայում թիմը 17 միավորով 4-րդն է: