«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վարձավճարով տեղափոխվել «Տոտտենհեմ» կամ «Արսենալ»:
Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստի գործակալ Խուանմա Լոպեսն արդեն ժամանել է Լոնդոն, որպեսզի բանակցի տեղի ակումբների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ իրենք հետաքրքրված են Մորատայի ծառայություններով: