«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է իր խաղամակարդակի վերաբերյալ կարծիքով:
«Գտնվու՞մ եմ Մեսսիի եւ Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա: Կարծում եմ՝ այո: Բայց աշխարհում մշտապես հայտնվում են ուժեղ ֆուտբոլիստներ: Հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ շարունակել կատարելագործվել եւ հաղթել:
Ես կարող եմ ավելացնել խաղը կարդալու ասպեկտում, հարձակվողական գործողություններում, փոխանցումներում, պաշտպանության հարցում: Կարծում եմ՝ ավելի շատ գոլեր կարող եմ խփել»,- ասել է Գրիզմանը: