Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ինձ համար ամեն ինչ նույնն է: Պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա, և ակումբի ղեկավարությունը պետք է մտածի այդ մասին: Ես հանգիստ եմ:
Նրանք պետք է որոշում կայացնեն: Ես ցանկանում եմ մնալ այս ակումբում, ես սիրում եմ այս ակումբը, բայց որոշում կայացնողը նրանք են»,-ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսը»: