«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին հանդերձարանում քաջալերել է թիմի կիսպաշտպան Ալեքսանդր Գոլովինին «Մարսելի» դեմ կայացած խաղից հետո:
Ռուս ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել հենց առաջին րոպեներից, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում նպաստավոր դիրքից չէր կարողացել գոլի հեղինակ դառնալ:
«Անրին գոհ էր Գոլովինի խաղից ու ասաց, որ սարսափելի ոչինչ չկա, Գոլովինը հաջորդ անգամ գոլ կխփի»,-հայտնում է թիմին մոտ կանգնած աղբյուրը:
Հիշեցնենք, որ «Մարսել» - «Մոնակո» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: