TotalFootball.am


25.06.18 14:21

Իրանցի երկրագուներն աղմկել են, որպեսզի Կրիրշտիանու Ռոնալդուն չկարողանա քնել


Աշխարհի առաջնության խմբային փուլում Իրան – Պորտուգալիա վճռորոշ խաղից առաջ ասիական թիմի երկրպագուները փորձել են օգնել իրենց ընտրանուն:

Marca-ն գրում է, որ այսօր Սարանսկում կայանալիք հանդիպումից առաջ իրանցիները աղմկել են հյուրանոցի մոտ, որպեսզի խանգարեն պորտուգալացիներին:

Նրանց ձայնն այնքան բարձր է եղել, որ Կրիշտիանու Ռոնալդուն դուրս է եկել պատուհանի մոտ ու ժեստերով հասկացրել` պետք է քնի, իսկ նրան խանգարում են:

Ֆանատները ողջունով են արձագանքել նրան, բայց չեն դադարել աղմկել:

 

 

 





  Լրահոս



Խաղից դուրս


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0