TotalFootball.am


26.06.18 11:59

Եգիպտոսցի մեկնաբանը մահացել է Սաուդյան Արաբիայի դեմ խաղից հետո


Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աբդուլ Ռահիմ Մոհամեդը մահացել է ԱԱ-2018-ի Սաուդյան Արաբիայի դեմ խաղից (1-2) հետո:

Youm7-ից տեղեկանում ենք, որ Մոհամեդը գտնվել է աֆրիկյան երկրի հանրային հեռուստաընկերության շենքում և պատրաստվել է ամփոփել խաղը: Հանդիպման 95-րդ րոպեին, երբ արաբները հաղթական գոլն են խփել, մեկնաբանն ուշագնաց է եղել:

Մասնագետին փորձել են ուշքի բերել, հետո տեղափոխել հիվանդանոց, սակայն նա մահացել է: Նրա գործընկերը հայտնել է, որ Մոհամեդը վատառողջ չի եղել, սակայն ծանր է տարել Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստների սխալները:





  Լրահոս



Խաղից դուրս


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0