TotalFootball.am


12.11.13 18:02

«Սուպեր լիգա 2013». Կարեն Կարապետյան. «Ֆուտբոլը պարզապես մարզաձև չէ, այն կյանք է, դրանով պետք է ապրել ամեն օր»


Դեկտեմբերին 7-րդ անգամ մեկնարկող ֆուտզալի սիրողական` «Սուպեր լիգա» մրցաշարին ընդառաջ TotalFootball.am-ը զրուցեց այս մրցաշարում արդեն իր ավանդական մասնակցությունն ունեցող թիմերից մեկի` «Իդեալ համակարգ»-ի ներկայացուցիչի հետ: «Իմեքս Գրուպ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարեն Կարապետյանը,  , ով «Սուպեր լիգա» մրցաշարի բազմակի չեմպիոն«Իդեալ համակարգ» թիմի ավագն ու 2012թ. լավագույնը ճանաչված խաղացողն է,  մեր թղթակցի հետ զրույցում պատմեց «Սուպեր լիգա» մրցաշարի ունեցած նշանակության, նախկինում իրենց թիմի գրանցած հաջողությունների, առաջիկա մրցաշարից ունեցած սպասելիքների և մի շարք այլ հարցերի մասին:

-Ե՞րբ եք սկսել մասնակցել մինի ֆուտբոլի մրցաշարերին: Սպորտի դերը Ձեր կյանքում:

-Եթե չեմ սխալվում, 2006 թվականին առաջին անգամ «Իդեալ համակարգ»-ը մասնակցեց սիրողական առաջնությունների և ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր ընկերությունում, երևի թե, ամենասիրված մարզաձևը ֆուտզալն է, չնայած՝ մենք ունենք շախմատի, վոլեյբոլի, սեղանի թենիսի սիրահարներ: Մենք պարբերաբար մրցաշարեր ենք անկացնում մեր աշխատակիցների համար: Մեզ համար համար մեկը ֆուտբոլն է, մեր աշխատակիցներն ուղղակի ապրում են ֆուտբոլով: Մենք ունենք տարբեր բաժիններ, տարբեր խանութ-սրահներ, որոնք միմյանց դեմ մրցում են և այդ մրցումների արդյունքում ձևավորում ենք ընդհանուր հավաքական թիմ, ընտրում ենք լավագույններին, ովքեր  էլ մասնակցում են այլ կազմակերպությունների հետ անցկացվող մրցաշարերին:

-Ի՞նչ են տալիս ձեզ «Սուպեր լիգա»-ի այս մրցաշարերը:

-Ընդհանրապես, մեր ընկերության գաղափարախոսության կարևոր մասն առողջ ապրելակերպն է, ամեն ինչ անում ենք, որ աշխատակիցները մարզվեն, հետաքրքրվեն մարզաձևերով: Ֆուտբոլը, առաջին հերթին, հնարավորություն է տալիս անընդհատ լինել լավ մարզավիճակում, մարզվել, խաղալ, ապրել, ինչու ոչ՝ հաղթել, վայելել այդ հաղթանակի բերկրանքը, սպորտի միջոցով նաև գովազդել ընկերությունը անպայման: Հիմնականում սրանք են նպատակները:

-Արդեն մի քանի տարի է մասնակցում եք «Սուպեր լիգա»-ի  մրցաշարին. ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:

-Փաստորեն, եթե հետ գնանք արդեն երևի 8 տարի շարունակ մասնակցում ենք մրցաշարերին: Պետք է ասեմ, որ «Սուպեր լիգա»-ի գաղափարը շատ լավ դրված է ի տարբերություն շատ այլ մրցաշարերի: Մշտապես կարելի է հանդիպել նոր թիմերի, ուժեղ թիմերի և այդ մրցակցությունը ստիպում է նաև քեզ մշտապես լինել լավ մարզավիճակում, ձգտել ավելիին, քան կարող էիր օրինակ, 8 տարի առաջ:

-Կներկայացնե՞ք ձեր թիմը. մասնակիցներին, գրանցած հաջողությունները:

-Չգիտեմ, գուցե մի փոքր անհամեստ հնչի, բայց մեր թիմը մշտապես բոլոր մրցաշարերի ֆավորիտների թվում է և դա ոչ միայն ֆուտբոլին է վերաբերում, այլ ընդհանրապես: Մեր ընկերության՝ «Իդեալ համակարգ»-ի գաղափարախոսությունն է «Լինել լավագույնը բոլոր այն ոլորտներում, որտեղ մենք ներկայացված ենք. և՛ բիզնեսում, և՛ դրանից դուրս»: Մեր մասնակցած մրցաշարերում մենք 8 անգամ գրավել ենք առաջին հորիզոնականը, 2 անգամ եղել ենք 2-րդը և 2 անգամ 3-րդը, փաստորեն միշտ ինչ-որ հաջողություն մեզ ուղեկցել է և մենք միշտ ձգտել ենք հաղթանակի: Ինչպես ասացի ունենք տարբեր գավաթներ, տարբեր ժամանակներում, մեր մասին ժամանակին նույնիսկ թերթերում են գրել:

                       «Իդեալ համակարգ» թիմի նվաճումները

-Մարզումներն ի՞նչ հաճախականությամբ եք անցկացնում ու բացի մրցաշարին նախապատրաստվելու մարզումներից, ժամանակ հատկացնու՞մ եք ֆուտբոլով զբաղվելուն:

-Այո՛, պետք է նաև ուրախությամբ նշեմ և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնեմ մեր ընկերության ղեկավարությանը, որը մշտապես միջոցներ է գտնում ընկերության աշխատակիցների ֆուտբոլային կյանքը ակտիվ պահելու համար: Մենք ունենք մարզադահլիճ, որը ամեն շաբաթ վարձակալում ենք և աշխատակիցները հնարավորություն ունեն այնտեղ անվճար մարզվելու, ֆուտբոլ խաղալու. ամբողջ տարին մենք ֆուտբոլի մեջ ենք և բնականաբար, մրցաշարերից առաջ մի փոքր ավելի ինտենսիվացնում ենք, ավելի հաճախակի են դառնում այդ մարզումները: Քանի որ բոլոր թիմերն ուժեղ են լինում, մեր տարած բոլոր հաղթանակներն էլ դժվար են տրվել մեզ և անհրաժեշտ է շատ լավ պատրաստվել մրցաշարին:

-Իսկ ֆուտբոլը  ձեր բուն աշխատանքին չի՞ խանգարում:

-8 տարի առաջ, երբ սկսում էինք մարզվել համար առաջին պայմանը, որ մեզ ասաց տնօրենը, այն էր, որ կարևորը աշխատանքից հետո լինի և աշխատանքին չխանգարի և ընդհակառակը՝ նպաստի: Մենք ամեն ինչ անում ենք աշխատաժամանակի ավարտից հետո, բայց անում ենք ոչ պակաս նվիրվածությամբ:

-Այլ թիմերի մասնակիցների հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, կա՞ անձնական շփում:

-«Սուպեր լիգա»-ի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ձեռք բերեցինք բազմաթիվ ընկերներ. Դաշտում մրցակցություն է, բայց խաղից հետո անպայման մնում են հիանալի հարաբերություններ: Ուրախ եմ, որ ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ թիմերի ճանաչեցինք, կրկնակի ուրախալի է, որ ամեն նոր մրցաշարի հնարավոր է լինում նոր թիմերի հանդիպել, նոր մարդկանց հետ ծանոթանալ: Ես երկար տարիների ընթացքում համոզվել եմ, որ սպորտի սիրահարը հիմնականում վատ մարդիկ չեն լինում ու ես ուրախ եմ, որ այդպիսի հիանալի մարդկանց ճանաչեցի:

-Ո՞րն է Ձեր սիրած թիմը, ֆուտբոլիստը:

-Հայաստանի հավաքականը և անկեղծ ասած, շատ ցավում եմ նրանցից յուրաքանչյուրի համար: Հետևում եմ դրսում ելույթ ունեցող մեր տղաների ելույթներին, բնականաբար, ովքեր ավելի շատ հաջողությունների են հասնում նրանց հանդեպ հետաքրքրվածությունն ավելի մեծ է: Ներկայումս ավելի շատ հետևում եմ Հենրիխ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիսին:

-Հետաքրքրվու՞մ եք Հայաստանի առաջնության խաղերով:

-Բուն Հայաստանի առաջնությաբ, ցավոք սրտի ոչ, այդքան շատ ժամանակ արդեն չի մնում, սակայն, ինչպես ասացի, հայ ֆուտբոլիստների և Հայաստանի հավաքականի հետ կապված ամեն ինչը շատ կարևոր է և շատ հետաքրքիր: Մեր ընկերույունը մշտապես, մեր հավաքականի ելույթների ժամանակ նամակով դիմում է ՀՖՖ-ին և մեծ քանակությամբ տոմսեր է վերցնում, որովհետև մեզ մոտ ֆուտբոլասերները շատ են և մենք անպայման մեծ խմբով, ընհուպ 100-ից ավել մարդկանցով գնում ենք մեր հավաքականի խաղերին և բուռն երկրպագում ենք, անկախ նրանից՝ թիմը հաջող է հանդես գալիս, թե՝ ոչ:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք դեկտեմբերին մեկնարկող «Սուպեր լիգա»-ից:

-Անպայման նորից ձգտելու ենք հաղթանակի: Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու և փորձելու ենք, չարչարվելու ենք, որ նաև այս մրցաշարում գրանցենք հերթական հաղթանակը, 9-րդ հաղթանակը:

 Կարեն Կարապետյանը ճանաչվեց «Սուպեր լիգա 2012»-ի լավագույն խաղացող

 

-Ի՞նչ կմաղթեք նոր թիմերին:

-Նոր թիմերին պետք է առաջին հերթին հաջողություն մաղթել, ցանկանալ, որ նրանք, մտնելով ֆուտբոլային այս մեծ ընտանիքի մեջ, այլևս երբեք չցանկանան հեռանալ, անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կունենան: Ֆուտբոլը պարզապես մարզաձև չէ, այն կյանք է, դրանով պետք է ապրել ամեն օր:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1