TotalFootball.am


15.11.13 00:30

«Սուպեր լիգա 2013». Տիգրան Հովսեփյան. «Սպորտային կյանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ում շատ ակտիվ է ու գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»


TotalFootball.am-ն այս անգամ զրուցեց «Սուպեր Լիգա»-ի մյուս փորձառու թիմի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցչի հետ: Ընկերության՝ SOX-ի պահանջների համապատասխանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց նախորդ մրցաշարերում իրենց թիմի գրանցած հաջողությունների, սպորտում իրենց ներգրավվածության, «Սուպեր Լիգա»-ի մյուս թիմերի մասնակիցների հետ հարաբերությունների և մի շարք այլ թեմաների մասին:

- Ե՞րբ  եք սկսել  մասնակցել  ֆուտզալի սիրողական մրցաշարերին, ու սպորտն առհասարակ ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:

- Մեր ընկերութունը շատ վաղուց է, ինչ մասնակցում է TotalFootball.am-ի կազմակերպած մրցաշարերին , «Սուպեր Լիգա»-ին կարելի է ասել՝ հենց մեկնարկից մասնակցում ենք: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր թիմն այդ մրցաշարին ներկայացրեց մրցաշարի մեկնարկից մեկ տարի անց, իսկ ես ավելի վաղուց եմ մասնակցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն  առողջ ապրելակերպի ջատագովներից է ու նրա որդեգրած այդ սկզբունքներին համապատասխանում էր նաև այս մրցաշարը, ու արդեն 4-րդ տարին անընդմեջ՝ մեր ընկերության թիմը ներգրավված է ֆուտզալի այս մրցաշարին: Նախորդ տարի անցկացված Super Liga-ին մեր թիմն իր առաջին լուրջ հաջողությունը գրանցեց այս մրցաշարում, զբաղեցրինք երկրորդ հորիզոնականն ու ճիշտն ասած այդ կապակցությամբ շատ ոգևորված ենք և այս տարի ևս պատրաստվում ենք մասնակցել:

- Նշեցիք, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ՝ մասնակցում եք այս մրցաշարին: Այդ ամբողջ ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ եք նկատում կապված թե՛ մասնակիցների և թե՛ կազմակերպչական որակների հետ:

- Սա, իհարկե,  դինամիկ, զարգացող գործընթաց է  և կազմակերպչական տեսանկյունից ամեն անգամ նոր անակնկալներ, ավելի լավ թիմեր, ավելի հետաքրքիր և ավելի ուժեղ մրցաշար ենք տեսնում, հետևաբար մենք էլ փոփոխվում ենք, որպեսզի լինենք մրցունակ, որովհետև աստիճանաբար ուժեղանում է մրցաշարը և ավելի ու ավելի լավ թիմեր են մասնակցում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի էլ ավելի մրցունակ լինենք ու ըստ արժանվույն ներկայացնենք թե՛ մեր ընկերությունը և թե՛ մեզ:

- Ի՞նչ հաճախականությամբ եք անցկացնում մարզումներն ու բացի մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, առօրյայում ֆուտբոլով զբաղվու՞մ եք:

- Անցած տարի շատ լուրջ պատրաստվեցինք Super Liga-ին, նույնիսկ մարզիչ վարձեցինք, ով մեզ շատ լավ պատրաստեց մրցումներին ու մենք արժանի կերպով ներկայացանք: Ցավոք, մարզիչն այս անգամ մեզ հետ չի լինի, իսկ ինչ վերաբերում է առօրյա մարզումներին, ապա ասեմ, որ մեր ընկերությունն իր աշխատակիցների համար նախատեսված սպորտային միջոցառումներ ունի, ու շաբաթական երկու օր տրամադրված է ֆուտբոլին: Մեր աշխատակիցներն էլ, անկախ տարիքից, սեռից և զբաղեցրած պաշտոնից, ակտիվ կերպով մասնակցում են բոլոր տեսակի միջոցառումներին: Բացի ֆուտբոլից զբաղվում ենք նաև լողով, բակետբոլով, թենիսով, խաղում ենք շախմատ: Մի խոսքով՝ սպորտային կյանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ում շատ ակտիվ է ու շատ բարձր մակարդակի վրա: 

- Ֆուտբոլի, և մյուս սպորտաձևերի մեջ ակտիվ ներգրավվածությունը Ձեր բուն աշխատանքին չի՞ խանգարում:

-   Ճիշտն ասած մենք ոչ միայն ընկերության աշխատակիցներով, այլև ընկերներով ենք  հավաքվում ու խաղում: Քաղաքի մարզադաշտերից մեկում ամեն չորեքշաբթի՝ երեկոյան տասն անց կես, հավաքվում ու  ֆուտբոլ ենք խաղում: Այսինքն, աշխատանքային ժամերից դուրս հասցնում ենք նաև ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, այնուհետև անպայման ժամանակ ենք տրամադրում նաև սպորտային կյանքին: Դա մեր կյանքի կարևոր մասն է կազմում, այնպես որ ոչ մի ջանք չենք խնայում սպորտից չկտրվելու համար:

- Իսկ մյուս թիմերի մասնակիցների հետ անձնական շփում ունե՞ք:

- Ոչ միայն շփման, այլև ընկերության է վերածվել  մյուս թիմերի մասնակիցների հետ այսքան տարվա ծանոթությունը: Օրինակ, մի հետաքրքիր դեմք կա կապված Play City-ի թիմի տղաների հետ: Մենք միմյանց հետ ընկերացել ենք այն պարզ պատճառով, որ ամեն տարի վիճակահանության արդյունքում մեր թիմերը  միևնույն խմբում են հայտնվում: Դա կարծես վերածվել է ավանդույթի, ու եթե մենք միևնույն խմբում չհայտնվենք, ուրեմն մի բան ճիշտ չէ կազմակերպված  Մրցաշարից դուրս արդեն շատ լավ ընկերներ ենք դարձել, շատ հաճախ ենք հանդիպում, շփվում իրար հետ, ընկերական հանդիպումներ ենք անցկացնում նաև մրցաշարից դուրս: Մեզ միավորում է ֆուտբոլը, ինչի շնորհիվ մեր ընկերական շրջապատը շատ է ընդլայնվել և դեռ շարունակում է ընդլայնվել: Ինչպես ասում են՝ Football is connecting people:

- Կպատմե՞ք ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմի երկրպագուների մասին:

- Երկրպագուների կարիք միշտ կա, ու մեր ընկերության աշխատակիցների ու մեր երկրպագուների աջակցությունը միշտ զգացել ենք: Շատ շնորհակալ ենք բոլորին այդ աջակցության համար: Նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում մեր ընկերության կազմակերպչական հանձնաժողովի խմբին, ովքեր միշտ էլեկտրոնային նամակների միջոցով ընկերության մյուս աշխատակիցներին տեղեկացնում են մրցաշարերին մեր մանակցության, գրանցած հաջողությունների մասին և բոլորին հրավիրում են ներկա գտնվելու մեր խաղերին: Երկրպագուների մեծ բանակ ունենք, ինչի համար իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին:

- Ո՞րն է Ձեր սիրած թիմը,և ո՞վ՝ ֆուտբոլիստը:

- Իմ սիրած թիմը իտալական «Միլանն» է: Ի դեպ, նորից TotalFootball.am-ի կազմակերպած Fan Clubs Cup-ին ես ներկայացնում էի «Միլան» թիմը:Սիրված ֆուտբոլիստը Ռուի Կոշտան է: 

- Իսկ հայկական ֆուտբոլին հետևու՞մ եք:

- Իհարկե: Հայկական ակումբներից «Միկա»-ի երկրպագուն եմ, հաճախ եմ նրանց խաղերին հետևում հենց մարզադաշից: Ազգային հավաքականի մասին կարծում եմ՝ նոր բան չեմ ասի, մեզ համար հայկական ֆուտբոլը մշտապես առաջին տեղում է գտնվում:

- Դեկտեմբերին 7-րդ անգամ մեկնարկող Super Liga-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Անցած տարվա ընթացքում մեր արձանագրած հաջողությունները պատահական չէին, ու մյուս թիմերն արդեն ճիշտ են գնահատում մեր ուժերը: Մենք ինքներս սպասում ենք մեր հաջորդ հանգրվանին՝ չեմպիոնի տիտղոսին : Բայց պետք  է  լինել իրատես. մենք հիմա չունենք մարզիչ, ինչն իրոք խնդրահարույց  է մեզ համար: Թիմի կազմում կապված որոշակի փոփոխություններ են եղել, դժվարանում եմ ասել դրական, թե՝ բացասական, բայց մեզ համար մեկ շատ կարևոր հանգամանք կա. մենք միշտ լավ ենք տրամադրված.գործ ունենք մի հիանալի միջոցառման՝  սիրողական մրցաշարի հետ:

- Ի՞նչ է տվել ձեզ այս մրցաշարերին մասնակցելը:

- Դե բացի այն հանգամանքը, որ ձեռք ենք բերել նոր ընկերներ, ընդլայնել շփման մեր շրջանակները, ձեռք ենք բերել դրական էմոցիաներ, կարող եմ նաև ասել, որ մրցաշարերին մասնակցելու շնորհիվ ավելի շատ ենք զարգացել մեր ֆուտբոլային հմտությունների առումով: Մեր թիմի խաղամակարդակն արդեն այնքան է աճել, որ մեզ համարում ենք կիսապրոֆեսիոնալներ: Այդ առաջնություններին մասնակցելով, կոփվելով՝ հասկացել ենք, որ խաղամակարդակի շատ մեծ աճ ենք ունեցել: Տրամադրվածությունն ու զգացողությունները միմիայն դրական են:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Գանձասար-Կապան  9  12
Բանանց   9  12
Փյունիկ  8  5
Արարատ  8   5



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1