TotalFootball.am


22.11.13 17:05

«Սուպեր լիգա 2013». Արթուր Նահապետյան. «Այս առաջնությունում, վստահաբար, 1-ին հորիզոնականը կգրավենք»


TotalFootball.am-ն այս անգամ զրուցեց «Սուպեր Լիգա»-ի նորեկ «Marqius» թիմի ավագի՝ Արթուր Նահապետյանի հետ: Մեր թղթակցի հետ զրույցում Արթուրը պատմեց մինչ այս հանդես եկած թիմերի, ստացած մրցանակների, «Սուպեր Լիգա»-ի մրցակիցների և շատ այլ հարցերի մասին.

-Ե՞րբ եք սկսել մասնակցել մինի ֆուտբոլի մրցաշարերին: Սպորտի դերը Ձեր կյանքում:
-Եթե խոսքը վերաբերում է TotalFootball.am-ի կազմակերպածներին, ապա ասեմ, որ մասնակցել եմ, երևի թե, առաջին մրցաշարից. Վահագնի թաղամասում էր կազմակերպված: Երևի թե 7 անգամ մասնակցել եմ: Սպորտն իհարկե մեծ դեր ունի իմ կյանքում.  ընտանիք, աշխատանք և սպորտ:
-Մինչ այս հանդես էիք գալիս ուրիշ թիմի կազմում, այնպես չէ՞:
-Այո՛, հանդես եմ եկել մի քանի թիմերի կազմում. Խաղացել եմ «Beko»-ում, բայց հիմնական թիմը, որտեղ խաղում էի` «PlayCity»-ն էր: Այս անգամ որոշ տեխնիկական հարցերի հետ կապված «PlayCity»-ն չի մասնակցում մրցաշարին: Հիմա խաղալու ենք «Marqius» թիմի կազմում, որը զբաղվում է ջրի պոմպերի ներմուծմամբ և  մեծածախ վաճառքով: 
- Իսկ «Սուպեր Լիգա»-ի  մրցաշարերին մասնակցելը Ձեզ ի՞նչ է տվել: 
-Բացի այն, որ առօրյան միշտ ֆուտբոլի հետ է կապված, նաև լավ ընկերներ ունեմ արդեն, հակառակորդների թվում են, բայց ֆուտբոլից դուրս շփումը միշտ կա, հատկապես «ՎիվաՍելլ-ՄՏՍ» թիմի տղաների հետ. միշտ կապը պահպանում ենք  այդ թիմի 2 եղբայրների՝ Տիգրան և Վարդան Հովսեփյանների հետ: Ու իրենց հետ կապված մի հետաքրքիր  բան կա. վիճակահանության ժամանակ մեր թիմերը միշտ նույն խմբում են հայտնվում, այնպես, որ այս անգամ ևս կարող եք մեր թիմերը միանգամից մի խմբում գցել, որովհետև այդպես էլ լինելու է  (ժպտում է):
-Արդեն մի քանի տարի է մասնակցում եք «Սուպեր լիգա»-ի  մրցաշարին. ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:
-Փոփոխությունները միանշանակ դեպի լավն են: Ես ուրիշ ընկերությունների կազմակերպած մրցաշարերին  էլ եմ մասնակցել, գովազդ չլինի, բայց TotalFootball.am-ի կազմակերպած Սուպեր Լիգան միանշանակ առանձնանում է:
-Ներկայացրեք ձեր թիմին. մասնակիցներին, գրանցած հաջողությունները:
- Քանի որ տարբեր թիմերի կազմում եմ հանդես եկել, ես 2 անգամ հաղթող եմ ճանաչվել, 3 անգամ` 3-րդ մրցանակ, մի անգամ  ես եմ անհատապես դարձել Սուպեր Լիգա մրցաշարի լավագույն խաղացող: 7 անգամ մասնակցելուց 5-6-ը մրցանակային տեղ ենք զբաղեցրել:
 - Մարզումների  հաճախականությունն ինչպիսի՞ն է:
-Ամենաքիչը շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք:
-Բացի մրցաշարին նախապատրաստվելու մարզումներից, ֆուտբոլ խաղալուն ժամանակ հատկացնու՞մ եք:
-Դե իհարկե, առանց դրա չի լինի:
-Մրցաշարը չի՞ խանգարում ձեր բուն աշխատանքին:
-Մրցաշարը միայն օգնում է մեր բուն աշխատանքին:
-Ինչպե՞ս:
-Ավելի առույգ ենք լինում, միշտ մարզավիճակում ` թե՛ ֆուտբոլում, թե՛ աշխատանքում:
-Հետևու՞մ եք ՀՀ առաջնության խաղերին:
-Շատ քիչ:
-Որո՞նք են Ձեր սիրած թիմն ու ֆուտբոլիստը:
-Թիմը`  «Ռեալ Մադրիդ», սիրած ֆուտբոլիստը՝ Զինեդին Զիդան:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք դեկտեմբերին մեկնարկող «Սուպեր լիգա»-ից:
-Միայն հաղթանակ:
- Մյուս մրցակիցներին ի՞նչ կմաղթեք:
-Մյուս մրցակիցներին ի՞նչ կարող եմ ասել: Իրենց 2-րդ, 3-րդ տեղերն եմ ցանկանում, քանի որ հաղթանակը մերն է:
-Ի՞նչ կասեք ձեր թիմի երկրպագուների մասին:
-Մեր թիմը մեծ թվով երկրպագուհիներ ունի (ծիծաղում է): Մենք միշտ ընտանիքներով ենք խաղերին գալիս, այնպես որ  երկրպագուների կարիքը միշտ կա:

TotalFootball.am-ն այս անգամ զրուցեց «Սուպեր Լիգա 2013» ֆուտզալի 7-րդ սիրողական մրցաշարիի նորեկ «Marquis» թիմի ավագի՝ Արթուր Նահապետյանի հետ: TF-ի թղթակցի հետ զրույցում Արթուրը պատմեց մինչ այս հանդես եկած թիմերի, ստացած մրցանակների, «Սուպեր Լիգա»-ի մրցակիցների և շատ այլ հարցերի մասին.

-Ե՞րբ եք սկսել մասնակցել մինի ֆուտբոլի մրցաշարերին: Սպորտի դերը Ձեր կյանքում:

-TotalFootball.am-ի կազմակերպած միջոցառումներին սկսել ենք մասնակցել հիմնադրման ժամանակից, ուղղակի մեր պարագայում այնպես է ստացվել, որ տարբեր կազմակերպություններ ներկայացնող թիմերով ենք հանդես եկել: 

Ինչպես թմրամոլների համար թմրանյութն է, այնպես էլ ինձ համար ֆուտբոլն է, ֆուտբոլից կախում ունեմ, այնպես որ սպորտը մեծ դեր ունի իմ կյանքում:

-Նշեցիք,  որ հանդես եք եկել  ուրիշ թիմերի կազմում:

-Այո՛, առաջին անգամ մասնակցել ենք «Բեկո» կենցաղային տեխնիկայի խանութների ցանցը ներկայացնող թիմում, հետո՝ «PlayCity»-ի , որի հետ մեծ հաջողություններ ենք գրանցել: Հիմա ներկայացնելու ենք «Marquis» ապրանքանիշը: Պարոն Մկրտչյանը, ով  ֆուտբոլի մեծ սիրահար է, մեզ հրավիրել է իր մոտ ու առաջարկել մասնակցել մրցաշարին: «Marquis» ընկերությունը զբաղվում է մեծածախ վաճառքով. ջրի պոմպեր, ծորակներ: Այս անգամ մի փոքր փոփոխված թիմով կներկայանանք մրցաշարին:

 - Իսկ «Սուպեր Լիգա»-ի  մրցաշարերին մասնակցելը Ձեզ ի՞նչ է տվել: 

- Նախ և առաջ զբաղվում ենք մեր սիրած գործով: Քանի որ մասնակցում են 16 թիմեր, 16 տարբեր բնագավառներ են ներկայացնում, մեծ շրջապատ ենք ձեռք բերում տարբեր կազմակերպությունների հետ` թե՛ համագործակցության, թե՛ ընկերության տեսքով:

- Արդեն մի քանի տարի է մասնակցում եք «Սուպեր լիգա»-ի  մրցաշարին. ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:

- Նկատել եմ, որ թիմերը սկսում են մրցաշարին ավելի լուրջ վերաբերվել: Շատ լուրջ կազմակերպված մրցաշար է լինելու, թիմերն էլ լուրջ են պատրաստվում, ինչպես որ մենք:

- Ներկայացրեք ձեր թիմին. մասնակիցներին, գրանցած հաջողությունները:

- Ինչպես արդեն նշեցի` տարբեր թիմերով ենք մասնակցել, այդ իսկ պատճառով կխոսեմ միայն մեր վերջին հաջողությունների մասին. նախավերջին առաջնությանը /ՍուպերԼիգա 2011/ գրավել ենք առաջին հորիզոնականը, իսկ վերջին առաջնությունում /ՍուպերԼիգա 2012/ ՝ 3-րդը, իսկ այս անգամ վստահաբար առաջին հորիզոնականը կգրավենք:

- Մարզումների  հաճախականությունն ինչպիսի՞ն է:

- Շաբաթը մեկ անգամ պարտադիր, եթե ստացվում է 2, 3 անգամ հանդիպում ենք:

- Բացի մրցաշարին նախապատրաստվելու մարզումներից, ֆուտբոլ խաղալուն ժամանակ հատկացնու՞մ եք:

- Դե իհարկե, աշխատանքից հետո ընկերներով միշտ փորձում ենք հավաքվել և խաղալ ֆուտբոլ:

- Մրցաշարը չի՞ խանգարում ձեր բուն աշխատանքին:

- Ո՛չ, բուն աշխատանքին չի կարող խանգարել. նպաստում է ավելի լավ աշխատելուն: Այս հարցին ավելի լավ կպատասխանեն տնօրենները:

Ի՞նչ հարաբերությունների ունեք այլ թիմերի մասնակիցների հետ :

- Շատ մոտ եմ «ՎիվաՍելլ-ՄՏՍ» թիմի տղաների հետ, դա արդեն ընկերություն է, ոչ թե պարզապես շփում: Կան նաև ուրիշ թիմերից մասնակիցներ, որոնց հետ հանդիպում ենք:

- Որո՞նք են Ձեր սիրած թիմն ու ֆուտբոլիստը:

-Թիմը`  «Ռեալ Մադրիդ», սիրած ֆուտբոլիստը՝ Պեպեն (ծիծաղում է), կատակում եմ Զիդանն է:

- Հետևու՞մ եք ՀՀ առաջնության խաղերին:

- Ցավոք սրտի, ոչ, բայց հավաքականի խաղերին ուղղակի չենք կարող չհետևել, դա մեզ համար արդեն պարտականություն է:

- Ձեր թիմն ունի՞ երկրպագուներ:

- Մեր թիմը երկրպագուհիներ ունի (ծիծաղում է) :

 
Թիմի փոքրիկ երկրպագուհին

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք դեկտեմբերին մեկնարկող «Սուպեր լիգա 2013»-ից:

- Հաղթելու ենք, այդտեղ ակնկալիքի հարց չկա: 2-րդ տեղում կլինի «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը, 3-րդն այս անգամ տանք «Իդեալ Համակարգ» թիմին: Առաջինը «Marquis»-ն է, քանի որ մենք մեր գործում էլ ենք առաջինը:

-Ի՞նչ կմաղթեք այն թիմերին, որոնք առաջին անգամ են մասնակցելու մրցաշարին:

-Առաջին անգամ մասնակցողներին մաղթում եմ, որ շատ չընկճվեն: Դժվար կլինի, մյուս անգամ թող փորձեն:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1