TotalFootball.am


05.12.13 23:27

«Սուպեր Լիգա 2013». Դավիթ Սիմոնյան «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի մինի ֆուտբոլի թիմը պայքարելու է մինչև վերջ»


«Սուպեր Լիգա» ֆուտզալի սիրողական մրցաշարին այս տարի առաջին անգամ է մասնակցում «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի ֆուտբոլային թիմը: TotalFootball.am-ի զրուցակիցը «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի Ապառիկ վարկավորման տարածքային մենեջեր Դավիթ Սիմոնյանն է:

- Առաջին անգամ եք մասնակցում «Սուպեր Լիգա»  ֆուտզալի սիրողական մրցաշարին: Ի՞նչ սպասելիքներ ունեք և սպորտն, առհասարակ, ի՞նչ դեր ունի ձեր ընկերության կյանքում:

- Չնայած նրան, որ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի ֆուտբոլային թիմը շատ վաղուց է, ինչ տարբեր մրցաշարերի է մասնակցում, ինչպես բանկերի միջև անցկացվող ֆուտզալի մրցաշարերին, այնպես էլ TotalFootball.am-ի կազմակերպած «Summer Cup» մրցաշարին, բայց «Սուպեր Լիգա»-ին առաջին անգամ ենք մասնակցում: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր մրցաշար է լինելու, քանի որ այստեղ տարբեր ոլորտները ներկայացնող թիմեր են մասնակցելու: Շատ ուրախ ենք, որ մենք ևս հնարավորություն ունենք մասնակցելու այս մրցաշարին: Իսկ սպորտը բանկային առօրյայում ու կոնկրետ մեր ընկերության համար շատ կարևոր դեր ունի, քանի որ օգնում է կտրվել խիստ զբաղված առօրյայից, ինչպես նաև, սպորտն առողջություն է ու ինչպես ասում են՝  առողջ մարմնում առողջ հոգի և միտք, իսկ առողջ միտքը թե՛ առօրյա և  թե՛ գործնական կյանքում հաջողության հասնելու առաջին գրավականներից է: 

- Իսկ նման մրցաշարերին մասնակցելը որքանո՞վ է նպաստում աշխատակիցների թիմային ոգին բարձրացնելուն:

- Միանշանակ նպաստում է: Թիմային ու կոլեկտիվ աշխատանքները, լինեն դրանք գործնական ոլորտում, թե խաղադաշտում, ստեղծում են միասնական, ամուր ոգի և նպաստում են թիմային ոգու բարձրացմանը:

Կպատմե՞ք ձեր թիմի մասնակիցների և երկրպագուների մասին:

-  Սկսեմ երևի մասնակիցներից: Նախ ասեմ, որ բոլորս սիրողական մակարդակի խաղացողներ ենք, ու մեր կազմում չունենք ոչ մի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Չնայած դրան՝ բազմաթիվ  հաջողությունների ենք հասել, ունենք մի շարք պատվոգրեր, գավաթներ ու այս տարի կազմակերպված «Summer Cup»-ին երկրորդ տեղը զբաղեցրինք՝ զիջելով միայն «Իդեալ համակարգ»-ը ներկայացնող թիմին: Այս անգամ կձորձենք շտկել մեր այդ պարտությունը: Մեր թիմի բոլոր մասնակիցներն էլ շատ լավ տղաներ են ու բանկի ոչ պաշտոնավար աշխատողներ: Իսկ ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա պետք է ասեմ, որ այնքան էլ մեծ թվով երկրպագուներ չունենք: Որքան էլ, որ զարմանալի է՝  հիմնականում աղջիկներ են , ովքեր մեզ միշտ աջակցում են ու շատ դեպքերում հենց նրանց այդ աջակցության շնորհիվ է, որ մենք հասնում ենք որոշակի հաջողությունների:  Շնորհակալություն եմ հայտնում նրանց: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի տնօրինությանը, մասնավորապես տնօրեն  Յուրի Գուսևին, ով միշտ անմիջական աջակցություն է ցուցաբերում մինի ֆուտբոլի մեր թիմին, ու հնարավորության դեպքում ներկա է գտնվում նաև մեր մարզումներին և խաղերին:

Իսկ հիմա մարզումներն ի՞նչ հաճախականությամբ եք անցկացնում: Ձեր բուն աշխատանքին դա չի՞ խանգարում:

Սովորաբար շաբաթական երկու անգամ ենք մարզվում «Միկա» մարզադահլիճում: Բանկային առօրյան, իրոք,  շատ ծանրաբեռնված է, բայց փորձում ենք եթե ոչ երկու, ապա գոնե մեկ անգամ անպայման մարզվել:

Իսկ մասնակից մյուս թիմերին ծանո՞թ եք:

- Շատ լավ ծանոթ եմ մասնակից երկու թիմերի ներկայացուցիչներին՝ «Իդեալ համակարգ»-ի և  «VIVACELL MTS»-ի տղաներին: Շատ հաճախ ենք միասին ընկերական խաղեր կազմակերպում ու միասին մարզվում և, իհարկե, միասին  նաև մրցաշարերի ենք մասնակցել: Ինչպես արդեն նշեցի «Summer Cup»-ի ժամանակ պարտվեցինք հենց «Իդեալ համակարգ»-ի թիմին:

- Ո՞րն է Ձեր սիրած թիմը և ո՞վ՝ ֆուտբոլիստը:

- Սիրած թիմ որպես այդպիսին չունեմ, բայց ավելի շատ հետևում եմ «Ռեալ Մադրիդ»-ի խաղերին, իսկ սիրածս ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն է:

Իսկ հայկական ֆուտբոլին հետևու՞մ եք:

- Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը ճիշտն ասած չեմ հետևում, բայց Ազգային հավաքականի խաղերին անպայման հետևում եմ և հնարավորության դեպքում ՝ հենց մարզադաշտից:

«Սուպեր Լիգա 2013»-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Սպասելիքներս մեծ են, կփորձենք լավ հանդես գալ ու հաջողությունների հասնել:

Ձեր ուղերձը մասնակից մյուս թիմերին:

- Մյուս թիմերին միայն հաջողություն կմաղթեմ, արդար խաղ և կասեմ, որ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի մինի ֆուտբոլի թիմը պայքարելու է մինչև վերջ, մինչև վերջին գնդակը և մրցավարի վերջին սուլիչը:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1