TotalFootball.am


09.12.13 19:04

«Սուպեր Լիգա 2013». Րաֆֆի Քարամյան. «ԵՊՀ-ի թիմը շատ մարտական է տրամադրված»


TotalFootball.am-ի կողմից անցկացվելիք «Սուպեր Լիգա 2013» ֆուտզալի սիրողական մրցաշարին այս տարի մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանի՝ «ԵՊՀ»  թիմը: Մեր թղթակիցները զրուցեցին ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի Ռաֆայել Քարամյանի հետ:

Մինչ այս ի՞նչ մրցաշարերի եք մասնակցել,ու սպորտն առհասարակ ի՞նչ նշանակություն ունի ԵՊՀ-ի ուսանողների կյանքում:

- Նման միջոցառումների առաջին անգամ չենք մասնակցում, որովհետև ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը շատ է կարևորում այսպիսի մրցաշարերը ու առողջ ապրելակերպի գաղափարը: Բազմաթիվ սպորտային միջոցառումների ենք մասնակցել ու տարբեր հաջողություններ ենք գրանցել, քանի որ ԵՊՀ-ի ուսանողները տարբեր մարզաձևերում իրենց թիմերն ունեն, դա կլինի մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ:  Բայց, իհարկե, ավելի մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր զբաղվում են մինի ֆուտբոլով, ու բացի միջբուհական և միջֆակուլտետային առաջնություններից, ունեցել ենք հաջողություններ նաև այլ մրցաշարերում, օրինակ TotalFootball.am-ի կողմից կազմակերպված «FanClubs Cup» մրցաշարում ԵՊՀ-ի նախկին և ներկա ուսանողներից կազմված «Բոկա Խունիորս» թիմով չեմպիոն դարձանք: Երկու տարի առաջ մասնակցել ենք «Բիզնես Լիգա»-ին, ու ճիշտն ասած անհաջող ելույթներ ունեցանք, քանի որ առաջին անգամ մասնակցելով այդ մրցաշարին՝ թերագնահատել էինք մրցակիցներին: Այս տարի արդեն ունենալով փորձ, ու այդ փորձի արդյունքում ձեռք բերելով որոշակի հմտություններ՝ կփորձենք ցույց տալ մեր իրական հնարավորությունները, շատ մարտական ենք տրամադրված ու ամենակարևորը չպետք է թերագնահատենք մեր մրցակիցներին:

Իսկ կպատմե՞ք ձեր թիմի մասնակիցների և երկրպագուների մասին:

- Երկրպագուների թիվն, իրոք, մեծ է. հիմնականում համալսարանականներ ու մասնակիցների թե՛ անձնական և թե՛ արդեն ընկերական շրջապատից երկրպագուներ ունենք: Թիմում, ինչպես արդեն նշեցի, ԵՊՀ-ի ներկա և նախկին ուսանողներ են լինելու, մեր թիմը կներկայանա «ԵՊՀ» անվամբ ու արդեն մրցաշարին մեր ասելիքը կասենք խաղի միջոցով:

Մասնակից մյուս թիմերին ծանո՞թ եք:

-Թիմերի ամբողջ կազմերին, բնականաբար, ծանոթ չեմ, բայց կան անհատական խաղացողներ ում հետ ծանոթ եմ: Գիտեմ, որ շատ ուժեղ ֆուտբոլիստներ են մասնակցելու այս մրցաշարին և պայքարը շատ թեժ է լինելու:

Ո՞րն է Ձեր սիրած թիմը, և ո՞վ՝ ֆուտբոլիստը:

- Սիրածս թիմը «Բարսելոնա»-ն է, իսկ ֆուտբոլիստը՝ Պատրիկ Կլյուվերտը:

Հայկական ֆուտբոլին հետևու՞մ եք:

- Երբ ժամանակ է լինում, անպայման փորձում եմ հետևել նաև հայկական ֆուտբոլին:

Ձեր ուղերձը մասնակից մյուս թիմերին:

- Բոլորիս մաղթում եմ առողջ մրցակցություն և թո՛ղ հաղթի ուժեցագույնը:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1