TotalFootball.am կայքի կողմից անցկացվող ավանդական դարձած «Սուպեր Լիգա 2013» ֆուտզալի 7-րդ մրցաշարի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 14-ին «Միկա» մարզադահլիճում: Մինչև այդ, մրցաշարի մասնակից 12 թիմերը դեկտեմբերի 12-ին ժամը 19:00-ին կհյուրընկալվեն Մոսկովյան 8 հասցեում գտնվող BEER ACADEMY (Գարեջրի Ակադեմիա) գարեջրատանը:
Պատահական չէ, որ գարեջրատունը Ակադեմիա է կոչվում, քանի որ միայն իրեն հատուկ անվերջ և մշտապես համալրվող գարեջրային գիտելիքների քանակով համապատասխանում է աշխարհի յուրաքանչյուր գիտության տաճարի։ BEER ACADEMY-ում չկան հաճախորդներ, այստեղ գալիս են կամ որպես հյուր, կամ որպես միայն Ակադեմիայի անդամներ։ BEER ACADEMY գարեջրատուն-ռեստորանի հպարտությունն է սեփական արտադրության գարեջրերը: «Academia» գարեջրի բացառիկ տեսակները էկոլոգիապես մաքուր արտադրանք են, որոնք պատրաստվում են գերմանական և ավստրիական գարու ածիկի լավագույն տեսակներից: BEER ACADEMY-ն իր հյուրերին առաջարկում է սեփական արտադրության 4 տեսակի գարեջուր (ըստ հերթականության) ` Ակադեմիա Բիտտեր, Կալտենբախ Լագեր, Ակադեմիա Դունկել, Ակադեմիա ցորենի:
BEER ACADEMY-ն հպարտանում է ոչ միայն գարեջրի հարուստ տեսականիով, այլ նաև գարեջրի հետ մատուցվող ճաշատեսակներով, այստեղ կարելի է գտնել 11 տեսակի հեղինակային նրբերշիկներ։ Ակադեմիան նաև մեկ այլ առանձնահատկություն ունի՝ այն ամենն, ինչ ներկայացված է ճաշացանկում, պատրաստվում է բացառապես տեղում, և պատրաստվում է էկոլոգիապես մաքուր մթերքից, սկսած նրբերշիկների յուրահատուկ տեսականուց, խոզի սրունքից և նորվեգյան սկումբրիայի խորովածից մինչև անգամ տարատեսակ համեմված չիպսերը, նույնիսկ մանանեխը որը նունպես պատրաստվում է գարեջրի հիմքով։
BEER ACADEMY-ն այնպիսի վայր է, որտեղ մասնավորապես այցելում են ինտելեկտուալները։ Այստեղ կարծես վերադառնում ես 19-րդ կամ 20-րդ դար, համալրում ես գրողների խմբակը, ովքեր մեկ բաժակ գարեջրի շուրջ կարող էին մինչև ուշ գիշեր բանավիճել գրական հերթական գլուխգործոցի մասին։ Այստեղ ներկայացված են նոր և հետաքրքիր ճաշատեսակներ ոչ միայն համի առումով, այլ նաև իրենց անվանումներով: Ձեզ կառաջարկվի միանգամայն հետաքրքիր աղցաններ արտասովոր անվանումներով, ինչպիսիք են Ժակ իվ Կուստո, Դա Վինչի, Կոպերնիկ, Մակիավելի, Արիստոտել, Վիկտոր Համբարձումյան և Օրբելի: : Այս աղցանները, անշուշտ, անտարբեր չեն թողնի այցելուներին: Հենց այստեղ Դուք կարող եք պատվիրել իտալական ճաշատեսակներ, որոնք պատրաստված են սիցիլիացի խոհարարի գլխավորությամբ: Beer Academy-ն կզարմացնի Ձեզ նաև իր նոր բացված Ձկան Սրահով որտեղ դուք կարող եք գտնել ինչպես օվկիանոսային և ծովային ձկներ` Վարդագույն սաղմոն, Սկումբրիա,Նորվեգյան Կարմրախայտ, Կասպյան Թառափ , այնպես էլ հայկական բնաշխարհից: Երաժշտությունը Beer Academy գարեջրատան մշտական այցելուն է, քանի որ շաբաթը առնվազն երկու անգամ կարելի է հոգեպես հարստանալ , ինչպես նաև մշտապես հետևել սիրված ֆուտբոլային ակումբի խաղերին:
«Սուպեր Լիգա 2013» մրցաշարի հաղթող թիմին սպասվում է անմոռանալի երեկո BEER ACADEMY-ում:
«ԳԱՐԵՋՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ» Գարեջրագիտության Տաճար