Սուպեր Լիգա» ֆուտզալի սիրողական մրցաշարին այս տարի նույնպես մասնակցում է «Լոգիկոն» ընկերությունը ներկայացնող ֆուտբոլային թիմը:«Լոգիկոն»-ը մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որը մատուցում է որակավորված աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրություններին: TotalFootball.am-ի զրուցակիցը «Լոգիկոն» ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանն է:
- Սպորտն, առհասարակ, ի՞նչ դեր ունի ձեր ընկերության առօրյայում:
- Մեր ընկերության ստեղծման առաջին օրերից մեր կոլեկտիվի համախմբման ու ընդհանրապես աշխատանքային ոգու բարձրացման և նմանատիպ նկատառումներից ելնելով` մեր ընկերությունը մեծ նշանակություն է տալիս սպորտին, ու հնարավորինս փորձում ենք աջակցել մեր աշխատակիցներին՝ սպորտին ավելի մոտ լինելու համար`Դա կլինի ֆուտբոլ, շախմատ՝ կարևոր չէ, կարևորն այն է, որ ցանկացած պարագայում սպորտը միշտ էլ առողջ է պահում աշխատանքային մթնոլորտը:
- Գիտենք, որ «Լոգիկոն»-ը մինի ֆուտբոլի ուժեղ թիմ ունի. Մի փոքր կպատմե՞քձեր թիմի գրանցած հաջողությունների և թիմի մասնակիցների մասին:
- 10 տարի է՝ ունենք այս թիմը ու, ինչպես նշեցիք, ուժեղ ու որոշակի հաջողությունների հասած թիմ է: Տարբեր մրցաշարերի ենք մասնակցում, ինչպես մեր ընկերության անվան տակ, այնպես էլ ստացել էինք «Լիվերպու» անունը՝ «FanClubs Cup»-ին մասնակցելիս, ու նախորդ տարի այդ մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրինք: Ցավոք, դեռ չի հաջողվել առաջին տեղը գրավել, հուսով ենք` այս տարի կկարողանանք: Ինչ վերաբերում է թիմի մանակիցներին, ապա կարող եմ ասել, որ մեր թիմում ներգրավված են ընկերությունում տարբեր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ: Բոլորն էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ու լավ տեղ են գրավում ֆուտբոլային մեր կոլեկտիվում:
- Մրցաշարի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել, ինչպե՞ս են ընթանումթիմի նախապատրաստական աշխատանքները և պատրաստականությունը ի՞նչմակարդակի վրա է գտնվում:
- Հուսով եմ, որ լավ: Թիմը շաբաթական երկու անգամ մարզումներ է անցկացնում: Ինչքան ժամանակս ներում է,՝ ինքս էլ այցելում եմ, անգամ մասնակցում եմ մարզումներին: Հույս ունենք, որ այս տարի ավելի մեծ հաջողություններ կունենանք, քան նախորդ տարիներին:
- Ո՞վ է Ձեր սիրած ֆուտբոլիստը:
- Հենրիխը:
- Իսկ հայկական ֆուտբոլին հետևու՞մ եք:
- Այո:
- Սուպեր Լիգա-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Սպասում եմ տեսնել առողջ ու արդար խաղ: Բոլորը մեծ բավականություն ստացան, էական չեն հաղթանակները, ինձ համար կարևոր է այն, որ մաքսիմալ շատ մարդ ներգրավված լինի այս ամենին՝ թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի տեսքով, ու մինի ֆուտբոլի մասսայականությունը շատ ավելի մեծանա:
- Ձեր ուղերձը մասնակից մյուս թիմերին:
- Արդար խաղ եմ մաղթում բոլոր թիմերին: