«Սուպեր Լիգա» ֆուտզալի սիրողական մրցաշարին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև «Չեմպիոնս» սպորտ բարը ներկայացնող ֆուտբոլային թիմը: TotalFootball.am-ի թղթակիցը զրուցեց «Չեմպիոնս» սպորտ բարի մենեջեր Տարոն Վարդանյանի հետ:
-Առաջին անգամ եք մասնակցելու «Սուպեր Լիգա» սիրողական մրցաշարին. ի՞նչ ակնկալիքներ ունեք, և սպորտն ի՞նչ դեր է խաղում ձեր ընկերության կայնքում:
-Այո՛, մենք առաջին անգամ ենք ներկայանում մրցաշարին: Սպորտը մեր առօրյայի անբաժան մասն է, քանի որ ներկայացնում ենք սպորտ-բար, որն իր գործունեությունը հենց սպորտի հետ կապված է ծավալում, այնպես որ սպորտի հետ կապը միշտ առկա է:
-Կպատմե՞ք ձեր թիմի և նրա գրանցած հաջողությունների մասին:
-Մեր թիմը նոր է ձևավորվել ու սա առաջին ֆորմատն է, որին պետք է մասնակցենք, կարծում եմ հենց այստեղ էլ մեր հաջողությունները կգրանցենք:
-Ծանո՞թ եք «Սուպեր Լիգա»-ին մասնակցող մյուս թիմերին, ի՞նչ կասեք նրանց մասին:
-Անկեղծ ասած, ծանոթ չեմ, չեմ հետաքրքրվել: Նրանց հետ կծանոթանանք խաղերի ժամանակ:
-Ո՞վ է Ձեր սիրած ֆուտբոլիստը:
-Իմ սիրած ֆուտբոլիստը Արիեն Ռոբբենն է:
-Իսկ հայկական ֆուտբոլին հետևու՞մ եք:
-Այո՛, մենք ֆուտբոլային բոլոր խաղերին ենք հետևում, քանի որ «Չեմպիոնս» սպորտ բարում ցուցադրում ենք ֆուտբոլային հանդիպումները:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք մեկնարկող «Սուպեր Լիգա»-ից:
-Ակնկալում ենք միմիայն հաղթանակ:
-Ձեր ուղերձը մասնակից մյուս թիմերին:
-Մյուս թիմերին կմաղթեմ արդար խաղ և լավ մրցակցություն: