Այսօր ՝ դեկտեմբերի 12-ին, Beer Academy գարեջրատանը անցկացվեց Սուպեր Լիգա2013 ֆուտզալի սիրողական մրցաշարի վիճակահանությունը: Նախքան արարողության մեկնարկը, խոսքով հանդես եկան Սուպեր Լիգայի կազմակերպիչ TotalFootball.am կայքի գլխավոր խմբագիր Հայկ Պետրոսյանը և Սուպեր Լիգայի գլխավոր հովանավոր, ինչպես նաև TotalFootball.am կայքի գործընկեր Beer Academy գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը:
Վիճակահանությանը ներկա էին ներկայացուցիչներ յուրաքանչյուր թիմից, իսկ մեկնարկը տվեց Փաստաբանների միության ներկայացուցիչը՝ իր թիմին բաժին հանելով B խումբը: Թիմերը բաժանվեցին 3 խմբի՝
A խումբ
- ՎիվաՍելլ-ՄՏՍ
- ԵՊՀ
- ՎՏԲ
- Մարքուս
B խումբ
- TotalFootball.am
- Orange
- Լոջիկոն
- Փաստաբանների միջազգային միություն
C խումբ
- Իդեալ համակարգ
- Չեմպիոնս
- Vivaropoker.com
- Արքայաձոր
Մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին Միկա մարզադահլիճում: Առաջնության մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ թիմերը.
18:00 Իդեալ համակարգ- Չեմպիոնս սպորտ - բար
19:00 ՎՏԲ Բանկ Հայաստան-ՎիվաՍելլ-ՄՏՍ
20:00 TotalFootball.am - Փաստաբանների միջազգային միություն (Ռուսաստան)
Դեկտեմբերի 15-ին կկայանան առաջին տուրի հետևյալ հանդիպումները՝
15:00 Vivaropoker.com -Արքայաձոր ռեստորանային համալիր
16:00 Orange Armenia - Լոջիկոն
17:00 ԵՊՀ - Մարքուս