TotalFootball.am


14.12.13 00:52

«Սուպեր Լիգա2013»-ի մասնակիցները մեկնաբանում են վիճակահանությունը


Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, «Beer Academy» գարեջրատանը տեղի ունեցավ «Սուպեր Լիգա2013» մրցաշարի վիճակահանությունը: TotalFootball.am-ի թղթակիցը, վիճակահանության ավարտից հետո, զրուցեց մի քանի թիմերի ներկայացուցիչների հետ: «Սուպեր Լիգա2013»-ի վիճակահանության մնացած լուսանկարները ԱՅՍՏԵՂ են:

 

Վահագն Հարությունյան («ԵՊՀ» թիմի ղեկավար) - «Շատ բարդ խումբ ձևավորվեց, բարդ մրցակցություն է սպասվում: Պատրաստ ենք մինչև վերջ պայքարել խմբից դուրս գալու համար: Մենք ցանկացած խաղից միայն հաղթանակ ենք ակնկալելու, ու բացառություն չէ նաև մրցաշարի մեկնարկային խաղը՝ «Մարքուս»-ի հետ:  Միշտ շարժվում ենք հաղթողի հոգեբանությամբ: Հուսով եմ` մեր խաղը կստացվի, կցուցադրենք մեր իսկական խաղը , այն թե ինչի ենք մենք ընդունակ և դրական արդյունքի կհասնենք: Այս մրցաշար ենք եկել միայն հաղթելու համար ու ամեն ինչ կանենք մեր նպատակին հասնելու համար»:

Զավեն Վարդանյան («Արքայաձոր» թիմի ղեկավար) - «Գոհ եմ վիճակահանության արդյունքներից: Խմբում, բացի «Իդեալ համակարգ» թիմից, նոր թիմեր են ընդգրկվել , որոնց ճիշտն ասած ծանոթ չեմ: Չեմ կարծում, որ բարդ խումբ է ձևավորվել: Կփորձենք լավ արդյունքներ ու հաղթանակներ գրանցել մրցաշարում: Ակնկալիքները մեծ են: Մենք պետք է ուղղակի մեր խաղը ցույց տանք, ու ամենակարևորը գեղեցիկ ֆուտբոլ խաղանք: Պատրաստ ենք «Vivaropoker»-ի հետ կիրակի օրը կայանալիք խաղին»:

Տարոն Վարդանյան («Չեմպիոնս» թիմի ղեկավար) - «Շատ գոհ եմ վիճակահանությունից, հատկապես երբ իմացա, որ «Իդեալ համակարգ»-ը նախորդ տարի չեմպիոն է դարձել: Մեծ ցանկություն ունեինք առաջին խաղը չեմպիոնների հետ խաղալու, ու այդպես էլ եղավ: Սա, կարծում եմ,  2002թ. Աշխարհի առաջնության Ֆրանսիա – Սենեգալ խաղի նման է լինելու. Ֆրանսիան  չեմպիոնն էր, ու Սենեգալը հաղթեց այդ խաղում: Արդար խաղի ու հաղթանակի սպասելիքներ ունեմ: Խմբում ընդգրկված մյուս թիմերին ծանոթ չեմ, չնայած  ունեմ ընկերներ, ովքեր հանդես են գալիս այդ թիմերում, մրցաշարի ընթացքում խաղով էլ կճանաչենք միմյանց»:

Կարեն Կարապետյան («Իդեալ համակարգ» թիմի ավագ) - «Վիճակահանությունն ավելի քան նպաստավոր էր մեզ համար: Խմբում ընդգրկված են նորաստեղծ թիմեր, ինչը, կարծում եմ, մեզ մի փոքր առավելություն է տալիս: Դա , չնայած, իր բացասական կողմը ևս ունի. թիմերից ոչ մեկի մասին ոչ մի պատկերացում չունենք: Այսպես ասած, սև ձի են մեզ համար: Պետք է հենց ընթացքում հասկանանք, թե ինչպես են խաղում, ու համապատասխանաբար դասավորվենք դաշտում: Մյուս կողմից շատ հաճելի է, որ շատ ուժեղ թիմեր միասին ընկան նույն խմբում, հետևաբար հաջորդ փուլերում մի փոքր ավելի հեշտ կլինի: «Իդեալ համակարգ» թիմը, իր  ամբողջ պատմության ընթացքում,  խաղացած խմբային փուլերի բոլոր խաղերում միշտ շատ հաջող է հանդես եկել ու խմբում միշտ առաջին տեղն է զբաղեցրել: Ակնկալում եմ, որ այս անգամ ևս պահպանելու ենք այդ հիանալի վիճակագրությունը»:

Աշոտ Սահակյան Orange Armenia» թիմի ավագ) - «Վիճակահանության արդյունքներից գոհ եմ այնքանով, որ շատ լավ մրցակցություն է լինելու: Շատ ծանր խումբ է մեզ բաժին ընկել: Մրցակիցներից որոշ չափով ծանոթ եմ միայն TotalFootball.am-ի թիմին, մյուս թիմերում խաղացող ծանոթներ ունեմ, բայց նրանց թիմերի հետ մրցակցության մեջ երբևէ չենք եղել ու միասին չենք խաղացել: Վստահ եմ, որ շատ լավ է լինելու, սա շատ լավ փորձություն է մեզ համար: Առաջին խաղից, առհասարակ, ամենամեծ սպասելիքներն են, որովհետև առաջին խաղում է հենց դրվում առաջնության հիմքը, եթե շատ լավ հանդես եկար, վստահություն ես ձեռք բերում,  ու «Լոջիկոն»-ի հետ առաջին խաղից մեծ սպասելիքներ ունեմ: Բավական բարդ խումբ է ստեղծվել, ու առաջնությունն էլ շատ ուժեղ է լինելու, փորձելու ենք հասնել լավագույնին»:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1