Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց «Սուպեր Լիգա2013» ֆուտզալի 7-րդ սիրողական մրցաշարը:
Առաջնության մեկնարկային խաղում միմյանց հետ մրցեցին C խմբի երկու թիմեր՝ «Իդեալ համակարգ»-ը և «Չեմպիոնս» սպորտ բարը ներկայացնող թիմը: «Իդեալ համակարգ»-ի փորձառու թիմը 5 անգամ գրավեց մրցակցի դարպասը ու մրցաշարը մեկնարկեց ցանկալի հաղթանակով, իսկ «Չեմպիոնս»-ը պատասխանեց միայն մեկ անգամ: Հանդիպման լուսանկարներն ԱՅՍՏԵՂ են:
«Իդեալ համակարգ» - «Չեմպիոնս»՝ 5-1
Գոլերը՝
«Իդեալ համակարգ» - Գարիկ Գևորգյան (3) , Արտաշես Մկրտչյան , Մաթեոս Երեմյան:
«Չեմպիոնս» - Գեորգի Ղազարյան:
Խաղային առաջին օրվա երկրորդ խաղում միմյանց հետ մրցեցին A խմբում հայտնված «ՎիվաՍելլ-ՄՏՍ» և «ՎՏԲ» թիմերը: Լարված պայքարի արդյունքում «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը կարողացավ երկու գնդակի առավելությամբ հաղթանակ տանել «ՎՏԲ»-ի նկատմամբ, իսկ վերջինիս կազմում ամենարդյունավետ խաղը ցուցադրեց Դավիթ Սիմոնյանը ՝ խփելով իր թիմի բոլոր 4 գոլերը: Հանդիպման լուսանկարներն ԱՅՍՏԵՂ են:
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» - «ՎՏԲ»՝ 6-4
Գոլերը՝
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» - Վարդան Հովսեփյան (2), Նարեկ Մակարյան (2) , Ռոբերտ Սահակյան, Արամ Խաչատրյան
«ՎՏԲ» - Դավիթ Սիմոնյան (4)
Մրցաշարի երրորդ խաղում միմյանց դեմ ուժերը չափեցին B խմբում հայտնված «Փաստաբանների միջազգային միություն» (Ռուսաստան) և «TotalFootball.am» թիմերը: Թիմերին այդպես էլ չհաջողվեց որոշել հաղթողին ու դիտարժան խաղն ավարտվեց 6-6 հաշվով: Հանդիպման լուսանկարներն ԱՅՍՏԵՂ են:
«Փաստաբանների միջազգային միություն» - «TotalFootball.am»՝ 6-6
Գոլերը՝
«Փաստաբանների միջազգային միություն» - Սուրեն Մելիքյան (3), Գրիգոր Խաչատրյան (3):
«TotalFootball.am» - Սիրիլ Նոմո (2), Հայկ Խաչատրյան (2), Արմեն Մարգարյան, Հովհաննես Մամբրեյան: