TotalFootball.am

15.12.13 13:59

«Սուպեր Լիգա 2013». Խաղային առաջին օրվա տպավորությունները

Դեկտեմբերի 14-ին Միկա մարզադահլիճում մեկնարկեց «Սուպեր Լիգա 2013» մրցաշարը: Խաղային առաջին օրվա բոլոր 3 խաղերում էլ նկատելի էր անզիջում պայքար, հաղթելու մեծ ցանկություն թե՛ նորեկների, թե՛ մրցաշարին արդեն մասնակցած թիմերի կողմից: Ամենաշատ գոլերը գրանցվեց օրվա վերջին՝ «Փաստաբանների միջազգային միություն» - «TotalFootball.am» խաղում, որտեղ թիմերն այդպես էլ չկարողացան վճռել հաղթողին՝ խփելով վեցական գոլ (6-6): Հանդիպումներից հետո թիմերի խաղացողներն իրենց տպավորություններով կիսվեցին TotalFootball.am-ի թղթակիցների հետ զրույցում:

Հմայակ Բաբայան («Չեմպիոնս» թիմի դարպասապահ) – Խաղից շատ լավ տպավորություններ ունեմ: Չնայած պարտվել ենք, բայց չպետք է մոռանանք, որ այս մրցաշարի բազմակի չեմպիոնների հետ էինք խաղում: Շատ լավ թիմ ուներ մրցակիցը, երևաց, որ շատ փորձառու են: Մենք նորաստեղծ թիմ ենք, ու մյուս անգամ կփորձենք անպայման հաղթել: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված էր ու կազմակերպչական առումով բոլոր սպասելիքներ արդարացան: 
Կարեն Կարապետյան («Իդեալ համակարգ» թիմի ավագ) –  Նախ ասեմ, որ շատ որակյալ խաղ ստացվեց: Արժանին պետք է մատուցել մրցակցին. բավական երիտասարդ, գրագետ ու արագաշարժ թիմ էր: Այնուամենայնիվ, մեր փորձը կարծում եմ ավելի ուժեղ գտնվեց, ամբողջ խաղի ընթացքում առավելությունը մեր կողմն էր ու ի վերջո կարողացանք հաղթանակի հասնել՝ 5-1 հաշվով, չնայած մինի ֆուտբոլի համար սա այնքան էլ մեծ հաշիվ չէ: Առաջին խաղի համար, կարծում եմ, լավ հանդես եկանք, չնայած դեռ որոշ բացթողումներ նկատելի էին թիմում: Խաղից խաղ, վստահ եմ, ավելի լավ կզգանք մեզ:
Արամ Խաչատրյան («ՎիվաՍելլ-ՄՏՍ թիմի խաղացող») – Անկեղծ ասած, սկզբում խաղը մի փոքր լարված էր, բոլոր տղաների մոտ լարվածություն կար այդ պատճառով խաղի սկիզբը կորցրեցինք, բայց ընթացքում ամեն ինչ կարգավորվեց: Մինչև վերջ շատ լարված խաղ էր, ու գնդակի համար պայքար կար: Մեզ համար սա մի քիչ փորձնական էր, քանի որ թիմի կազմը փոփոխվել է ու այս թիմով դեռ մրցաշարի չէինք մասնակցել: Ընդհանուր շատ լավ խաղ էր, ինձ դուր եկավ, քանի որ մինչև վերջ անզիջում պայքար կար: Մրցավարներն էլ մարդիկ են ու կարող են որոշ դրվագներ չնկատել և մենք էլ այդպիսի պահեր ունեինք, բայց երբ մրցավարը սուլում է, այլևս անիմաստ է նրա հետ վիճելը, քանի որ նա չի կարող փոխել որոշումը: Երբ որ վիճում ես, լարվում ես. մենք թիմով պայմանավորվել էինք չվիճել ինչ որոշում էլ, որ լինի: 
Դավիթ Սիմոնյան ( «ՎՏԲ») – Խաղից տպավորություններս շատ լավն են, շատ լավ խաղ ստացվեց: Ճիշտ է հավասար պայքար էր ընթանում, բայց մենք, ցավոք սրտի, պարտվեցինք: Իհարկե, առաջինը լինելը միշտ էլ հաճելի է, բայց ես գոլեր չեմ խփում ռմբարկու դառնալու համար, այլ՝ հաղթանակի: Մրցավարներն անում են իրենց աշխատանքը, բայց մեր կարծիքով, մեր հանդեպ մի փոքր անարդար գտնվեցին:  «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը լավ տղաներ ուներ, շատ լավ էին խաղում, հիմնականում լավ խաղ ստացվեց: Իրենց դարպասապահը շատ ուժեղ էր, ապրի «Բուֆֆոն»-ը:
Սուրեն Մելիքյան («Փաստաբանների միջազգային միություն») – Հոյակապ տպավորություններ ունեմ. հիանալի հակառակորդ, ուժերի հավասարություն ու արդար խաղ: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Արժանի մրցակից ունեինք, բոլոր խաղացողները շատ լավն էին, գերազանց խաղ էր: 3 գոլի հեղինակ դարձա այս խաղում ու միանշանակ ցանկություն ունեմ առաջնության ռմբարկու դառնալու, իսկ մեր թիմն անպայման մրցաշարի չեմպիոն է դառնալու:
 
  Լրահոս

Super Liga

Ամենաընթերցվածները

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Բանանց  10  13
Գանձասար-Կապան  9  12
Արարատ  9  6
Փյունիկ  8   5

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1