Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ «Սուպեր Լիգա2013» մրցաշարի խաղային երկրորդ օրը:
Ժամը 15:00-ին մեկնարկած առաջին խաղում միմյանց հետ մրցեցին «Vivaropoker» և «Արքայաձոր» թիմերը: Մրցաշարի երկու նորեկ թիմերի խաղում բացահայտ առավելություն ունեին «Արքայաձոր»-ի տղաները ու կարողացան առավելության հասնել խոշոր՝ 2-8 հաշվով: «Արքայաձոր»-ի կազմում ամենաարդյունավետ խաղը ցուցադրեց Գառնիկ Խաչատրյանը, ով խփեց իր թիմի 8 գոլերից 5-ը: Հանդիպման լուսանկարներն ԱՅՍՏԵՂ են:
«Vivaropoker» - «Արքայաձոր» ՝ 2-8
Գոլերը՝
«Vivaropoker» - Արթուր Վարդանյան, Նարեկ Ասրյան
«Արքայաձոր» - Գառնիկ Խաչանյան (5), Անդրանիկ Դալդումյան,Գարեգին Քոսակյան, Զոհրաբ Գրիգորյան:
Խաղային օրվա երկրորդ խաղում միմյանց հետ ուժերը չափեցին «Orange Armenia» և «Լոգիկոն» թիմերը: Այս խաղում ավելի ուժեղ գտնվեցին «Լոգիկոն»-ի տղաները ու 6-4 հաշվով հաղթանակ տարան «Orange Armenia»-ի նկատմամբ: Հանդիպման լուսանկարներն ԱՅՍՏԵՂ են:
«Լոգիկոն» - «Orange Armenia»՝ 6-4
Գոլերը՝
«Լոգիկոն» - Ռաֆայել Օհանյան (3), Գագիկ Մխիթարյան, Կարեն Առաքելյան (2)
«Orange Armenia» - Արա Ալխազյան (2), Աշոտ Սահակյան (2):
Վերջին խաղում հանդիպեցին «Marquis» և «ԵՊՀ» թիմերը: Ողջ խաղի ընթացքում նկատելի առավելություն ուներ «Marquis»-ը, ինչն էլ հաղթանակ բերեց թիմին: Խաղն ավարտվեց 8-3 հաշվով հօգուտ «Marquis»-ի: Այս հանդիպման լուսանկարները՝ ԱՅՍՏԵՂ են:
«Marquis» - «ԵՊՀ»՝ 8-3
Գոլերը՝
«Marquis» - Արշակ Առաքելյան (2), Արթուր Նահապետյան, Սարգիս Մարգարյան (2), Հայկ Կիրակոսյան (3)
«ԵՊՀ» - Արտավազդ Գրիգորյան (3)