TotalFootball.am


22.12.13 16:31

Սուպեր Լիգա2013». Երկրորդ տուրի տպավորությունները


 Դեկտեբմերի 21-ին կայացավ «Սուպեր Լիգա2013»-ի երկրորդ տուրի խաղերից 5-ը: Տեղի ունեցած հանդիպումներից հետո, TotalFootball.am-ի թղթակիցները զրուցեցին թիմերի ներկայացուցիչների հետ:

Նարեկ Կարդաշյան («Չեմպիոնս») – Շատ պահեր ունեցանք, որ չօգտագործեցինք, այդ առումով խաղից այնքան էլ գոհ չեմ: Իհարկե, ամենակարևորը հաղթանակն էր, մեծ դժվարությամբ հաղթահարեցինք «Արքայաձոր»-ի արգելքը, որովհետև շատ լավ թիմ ունեին՝ ֆիզիկապես լավ պատրաստված խաղացողներով: Մեր անցած խաղում «Իդեալ համակարգ»-ից շատ ցավալի պարտություն կրեցինք, շատ էինք ցանկանում այս մրցաշարը մեկնարկել հաղթանակով, բայց չստացվեց: Ամեն դեպքում, շատ ուրախ եմ այսօրվա հաղթանակի համար, իսկ այս հաղթանակում մեզ շատ օգնեց թիմում առկա շատ լավ ու ընկերական մթնոլորտը, իրար կես խոսքից հասկանում էինք: Շատ ուրախ եմ խփածս գոլերի ու հաղթանակի համար, բավական դժվար ստացվեց:

Դավիթ Սիմոնյան («ՎՏԲ») – Շատ լավ խաղ անցկացրինք՝ լարված պայքարում: ԵՊՀ-ն շատ լավ թիմ ուներ, բայց մենք կամային հաղթանակ տարանք, ինչի առիթով շատ ուրախ եմ. Սա մեր առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Հաջորդ խաղերում նույնպես կփորձենք հաղթանակներ տանել: Խփածս գոլերի համար ևս շատ ուրախ եմ, ռմբարկուների ցանկում երևի թե առաջին տեղում եմ, չէ՞: Չգիտեմ, ճիշտն ասած, բայց շատ ուրախ եմ, կփորձեմ էլի գոլեր խփել ու թիմիս ուղղակի հաղթանակներ բերել:

Արշակ Կնյազյան («Vivaropoker» թիմի մարզիչ)- Խաղն ընդհանուր առմամբ նորմալ էր կազմակերպված, ինչ խոսք Vivaro-ի թիմը պարտվեց, քանի որ հիմնականում ներգրավված են տղաներ, ովքեր ֆուտզալի խաղային փորձ չունեն: Բավականին փորձառու էր դիտվում մրցակից թիմը, երևում էր, որ ֆուտզալի  խաղային փորձ ունեին: Արդյունքը մեզ համար, իհարկե, շատ վատ էր, բայց այնուամենայնիվ, այս պահին ավելի լավ չէինք կարող սպասել, քանի որ նոր թիմ է, նոր է մասնակցում առաջնությանը, ինչպես նաև սովոր չեն ֆուտզալի խաղերին: Կային տղաներ, ովքեր նախկինում տարբեր մակարդակների ֆուտբոլ խաղացել են, սակայն այսօր տղաները ֆուտզալի պատրաստ չեն: Մենք, պարզապես, մասնակցում ենք, որպեսզի ներգրավենք ավելի շատ մասնակիցների ու աշխուժացնենք մեր աշխատողների սպորտային կյանքը: Իսկ խաղի կազմակերպիչներին ցանկանում եմ հայտնել իմ շնորհակալությունը, որ նման միջոցառումներ են կազմակերպում և հուսով եմ՝ թերությունները հաշվի առնելով, որ հետագայում կվերականգնենք և ավելի կազմակերպչական ու խաղային դիտարժան ֆուտբոլի ականատես կլինենք:

Գարիկ ԳևորգյանԻդեալ համակարգ») –Խաղը, կարելի է ասել, մեզ համար հեշտ ստացվեց, չնայած կարելի է շնորհակալություն հայտնել մրցակից թիմին: Չեմ ասում, որ թույլ թիմ էր, որովհետև յուրաքանչյուր հակառակորդի պետք է հարգել, ամեն դեպքում հեշտ ստացվեց: Այսպիսի խաղերը մեզ նույնպես պետք են, քանի որ անհրաժեշտ է մի քիչ կատարելագործել մեր խաղային օղակները, քանի որ թիմը նոր է համալրված, 50 տոկոսը փոփոխված է ու այսպիսի խաղերը օգնում են այդ օղակների համագործակցությունը կատարելագործելուն: Ես իմ գոլերի համար միայն շնորհակալություն կհայտնեմ մեր թիմի բոլոր խաղացողներին, քանի որ այդ գոլերը կախված էին բոլոր խաղացողներից:

Վլադիմիր Մարգարյան («Լոգիկոն») –Շատ լավ խաղ էր, կարծում եմ՝ հանդիսատեսների համար էլ էր լավ խաղ, քանի որ շատ գոլեր խփվեցին: Անկեղծ ասած, չէինք կարծում, որ այսպիսի խոշոր հաշվով կհաղթենք, ուղղակի շատ լավ ստացվեց, մեր թիմը համախմբված խաղաց, ինչ շնորհիվ էլ հիանալի արդյունք ունեցանք:  Հակառակորդը ուժեղ թիմ էր, վատը չէր, բայց 2-րդ խաղակեսում ավելի լավ խաղացին, քան առաջինում:

Սամվել Կարապետյան («TotalFootball.am») – Այս մրցաշարը հրաշալի ավանդական միջոցառում է դարձել, ազատ ժամանակ գալիս լավ ժամանակ ենք անցկացնում, բայց նաև բավականին թեժ պայքար է ընթանում ու շատ հաճելի էր, որ այս խաղում մենք հաղթեցինք, հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրինք: Խաղը դժվար էր, բայց գոլեր խփվեցին, ամեն դեպքում գեղեցիկ ստացվեց: Կարծում եմ՝ գոլերը ոչ թե անհատական, այլ թիմային խաղի արդյունք են, խաղընկերներս հրաշալի խաղացին: Մրցակիցը շատ լուրջ մրցակից էր, նա էլ էր պայքարում հաջորդ փուլ դուրս գալու համար, բայց այս անգամ բախտը մեզ ժպտաց:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1