TotalFootball.am


29.12.13 15:40

«Սուպեր Լիգա2013».Դավիթ Տոնոյան. «Հույս ունենք՝ հետագայում կկարողանանք ուժեղ թիմ կառուցել»


«Սուպեր Լիգա2013»-ի երրորդ տուրում «Orange Armenia» թիմը, «Փաստաբանների միջ. միություն»-ից 7:5 հաշվով պարտությոն կրելով, դուրս մնաց հետագա պայքարից: TotalFootball.am-ի թղթակիցը զրուցեց «Orange Armenia» թիմից Դավիթ Տոնոյանի հետ:

- Ի՞նչ տպավորություններ ունես այս խաղից:

- Շատ մեծ հույսեր ունեինք այս խաղից, բայց, ցավոք սրտի, մեր թիմը դեռ այնքան չի կայացել, որ իր առջև լուրջ նպատակներ կարողանա դնել: Այդ պատճառով էլ հիմա ունենք այն, ինչ ունենք. Երրորդ խաղն անընդմեջ պարտվում ենք: Հույս ունեմ, որ շատ աշխատանքի շնորհիվ կկարողանանք ուժեղ թիմ կառուցել ու հետագա մրցաշարերին հաջող ելույթներ ունենալ ու պայքարել մրցանակային տեղերի համար:

- Կամփոփե՞ս «Սուպեր Լիգա2013»-ը քո թիմի համար, ի՞նչ տվեց ձեզ այն:

- Նախ սա շատ հիանալի նախաձեռնություն է, տարբեր կազմակեպություններ հնարավորություն են ստանում մասնակցել սպորտային այսպիսի միջոցառման: Շատ հետաքրքիր մրցաշար է, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված ու շատ ուժեղ թիմեր են ներկայացված մրցաշարին ու մեզ համար այդ առումով մի քիչ դժվար էր: Ընդհանուր առմամբ տպավորություններս շատ լավն են ամբողջ մրցաշարից՝ թե՛ մրցավարությունից, թե՛ թիմային կոռեկտ խաղից և այլն:

- Մասնակից մյուս թիմերին ի՞նչ կմաղթես:

- Բոլորին հաջողություն եմ մաղթում, շատ ուժեղ թիմեր կան: Արդար խաղում թող հաղթի ուժեղագույնը:

- Իսկ դու քեզ համար չեմպիոնության հավակնորդ թիմ ունե՞ս:

- Կարծում եմ՝ «Իդեալ համակարգ» և «Marquis» թիմերն են շատ ուժեղ: Ոչ բոլոր թիմերի խաղերին եմ հետևել, բայց այս մրցաշարում կարծում եմ ամենաուժեղ թիմը «Իդեալ համակարգ»-ն է:

- Շարունակելու՞ եք մասնակցել նման մրցաշարերի:

- Այո անպայման: Հուսամ արդեն շատ ավելի ուժեղ կազմով և ուժեղ խաղով:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1