TotalFootball.am


13.01.14 00:43

«Սուպեր Լիգա2013». Քառորդ եզրափակիչ փուլի արդյունքները


Այսօր՝ հունվարի 12-ին, Սլավոնական համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցավ «Սուպեր Լիգա2013»-ի քառորդ եզրափակիչ փուլը:

Ժամը 19:00-ին մեկնարկած խաղում միմյանց հետ ուժերը չափեցին  «Իդեալ համակարգ» և «Փաստաբանների միջ. միություն» թիմերը: Առաջին խաղակեսում, չնայած գործադրած ջանքերին, «Փաստաբանների միջ. միություն»-ը չկարողացավ հաջողության հասնել ու պատասխանել «Իդեալ համակարգ»-ի խփած 2 գոլերին: Արդեն երկրորդ խաղակեսին  «Սուպեր Լիգա2013»-ի գլխավոր հավակնորդ «Իդեալ համակարգ»-ն ավելի մեծացրեց իր առավելությունն ու լարված խաղի ընթացքում ևս 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ «Փաստաբանների միջ. միություն»-ը կարողացավ պատասխանել միայն 4 անգամ: «Իդեալ համակարգ»-ի և մրցաշարի այժմյան ռմբարկու Գարիկ Գևորգյանն այս խաղում դարձավ 4 գոլի հեղինակ, իր գոլերի թիվը հասցրեց 16-ի և օգնեց իր թիմին դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:

Արշակ Աբովյանի պատրաստած ֆոտոռեպորտաժն՝ այստեղ:

«Իդեալ համակարգ» - «Փաստաբանների միջ. միություն»՝ 9-4

Գոլերը՝

«Իդեալ համակարգ» - Գարիկ Գևորգյան (4), Գուրգեն Մանուկյան (2), Գոռ Հովսեփյան, Հայկ Ղազարյան, Սուրեն Մելիքյան (ինքնագոլ):

«Փաստաբանների միջ. միություն» - Վահե Բադանյան (2), Ռաֆայել Հեպոյան, Սուրեն Մելիքյան:

Քառորդ եզրափակչի հաջորդ զույգը «Marquis» - «Արքայաձոր»-ն էր: «Սուպեր Լիգա2013»-ի հաջորդ հավակնորդ «Marquis»-ն այս անգամ ևս չզարմացրեց: Բացահայտ առավելությամբ ու ոչ այնքան դժվարությամբ՝ «Marquis»-ը 12 անգամ գրավեց մրցակցի դարպասը. 6 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «Marquis»-ի դարպասապահ Սարգիս Կադրջյանը, 1 անգամ էլ օգնության հասավ մրցակցի խաղացող Անդրանիկ Դալդումյանն ու գրավեց սեփական դարպասը:  Անդրանիկն, այնուամենայնիվ, հեղինակեց իր թիմի երկու գոլերը: Արդյունքում, «Marquis»-ը, 12-2 հաշվով ավարտելով քառորդ եզրափակչի հանդիպումը, իրավունք ստացավ հանդես գալու կիսաեզրափակիչ փուլում:

Հանդիպման լուսանկարներն այստեղ են:

«Marquis» - «Արքայաձոր»՝ 12-2

Գոլերը՝

«Marquis» - Արշակ Առաքելյան (5), Սարգիս Կադրջյան, Մենուա Հովակիմյան (2), Հայկ Կիրակոսյան, Սարգիս Մարգարյան (2), Անդրանիկ Դալդումյան (ինքնագոլ):

«Արքայաձոր» - Անդրանիկ Դալդումյան (2):

Խաղային օրվա 3-րդ հանդիպմանը մրցեցին  «TotalFootball.am» և «ՎիվաՍելլ- ՄՏՍ» թիմերը: Առաջին խաղակեսն անցավ «TotalFootball.am» -ի տարածքային առավելությամբ. չնայած գրանցված 1-1 հաշվին թիմի խաղացողները, կարելի է ասել, չէին լքում հակառակորդի կիսադաշտը: Չնայած «ՎիվաՍելլ- ՄՏՍ»-ն էլ ունեցավ պահեր, որ կարող էր օգտագործել ի օգուտ իրեն, սակայն բացի առաջին րոպեին խփած գնդակից նրանց այլևս չհաջողվեց գրավել մրցակցի դարպասն ու 2-րդ խաղակեսը թիմերը սկսեցին զրոյից:  Երկրորդ խաղակեսն անցավ անասելի լարվածությամբ: Ակնհայտ էր, որ 2 թիմերն էլ խաղադաշտ էին դուրս եկել հաղթելու և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար, սակայն մարզական բախտն այդ օրը երես էր թեքել «ՎիվաՍելլ- ՄՏՍ»-ից. նրանք կարողացան անվրեպ իրացնել  նշանակված չորս 6-մետրանոց հարվածներից միայն մեկը, արդյունքում նրանք խաղը զիջեցին 3:4հաշվով:

Հանդիպման լուսանկարներն այստեղ են:

«TotalFootball.am» - «ՎիվաՍելլ-ՄՏՍ»՝ 4:3

Գոլերը՝

«TotalFootball.am» - Սամվել Կարապետյան, Հովհաննես Մամբրեյան, Արմեն Մարգարյան, Սիրիլ Նոմո:

«ՎիվաՍելլ-ՄՏՍ»- Արամ Խաչատրյան (2), Տիգրան Հովսեփյան:

Քառորդ եզրափակչի վերջին խաղը նույնպես բավականին լարված ստացվեց. միմյանց հետ ուժերը չափում էին «Չեմպիոնս» և «Լոգիկոն» թիմերը: Առաջին խաղակեսն անցավ երկու թիմերի վտանգավոր գրոհներով, որոնցից ընդամենը 2-ը հասան նպատակակետին, իսկ մնացածը չափազանց լարվածության ու նյարդային վիճակի պատճառով չէին պսակվում հաջողությամբ: Արդյունքում առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, և թիմերն ստիպված էին 2-րդ խաղակեսում վճռել հաղթողին: Իսկ թե ինչ տեղի ունեցավ 2-րդ խաղակեսում բառերով նկարագրելն անհնար է. «Լոգիկոն»-ը, որը մրցաշարի ընթացքում բավականին հաջող ելույթներ էր ունեցել, չնայած խփած 2 գոլերին,  չէր կարողանում գտնել իր խաղն ու գրոհները գոլերի վերածել: Փոխարենը «Չեմպիոնս»-ի տղաներն, ասես, չէին հոգնում ու շարունակում էին մեկը մյուսի ետևից վտանգավոր հարվածներով սպառնալ հակառակորդի դարպասին, որոնցից 6-ն էլ փոխարկվեցին գոլերի և նորաստեղծ թիմը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիրը:

Հանդիպման լուսանկարներն այստեղ են:

«Չեմպիոնս» - «Լոգիկոն»՝ 6:3

Գոլերը՝

«Չեմպիոնս»- Գեորգի Ղազարյան, Ռաֆայել Մամիկոնյան (2), Համլետ Բաբայան, Նարեկ Կարդաշյան (2):

«Լոգիկոն»- Կարեն Առաքելյան, Հայկ Փաշինյան, Գագիկ Մխիթարյան:

 

 

 

 

 

 





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1