TotalFootball.am


15.01.14 16:08

«Սուպեր Լիգա2013». Տպավորությունները քառորդ եզրափակչից հետո


Արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 12-ին Սլավոնական համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցավ «Սուպեր Լիգա2013»-ի քառորդ եզրափակիչ փուլը: TotalFootball.am-ի թղթակիցների հետ հանդիպումներից  հետո իրենց տպավորություններով կիսվեցին թիմերի խաղացողները:

Գարիկ Գևորգյան («Իդեալ համակարգ»)  - Հանդիպման հատկապես առաջին խաղակեսը շատ լարված ստացվեց ու նման դժվարությունները սպասելի էին, քանի որ հասել ենք արդեն քառորդ եզրափակիչ փուլ, կարծում եմ՝ այստեղ թույլ թիմ չկա և բոլորն էլ պայքարում են հաջորդ փուլ դուրս գալու համար: Երկրորդ խաղակեսում արդեն որոշակի փոփոխություններ մտցրինք մեր տակտիկական սխեմաներում, ու կարողացանք դրական արդյունքի հասնել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր տղաներին հիանալի խաղի համար:

Այնպես է ստացվել, որ մեր թիմում ամենաշատ գոլերը ես եմ հեղինակում, բայց դա մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է: Ռմբարկուական մրցավազքն ի սկզբանե ինձ համար մեծ կարևորություն չի ունեցել, ու ես չեմ խաղում ռմբարկու դառնալու համար:

Մինչև մրցաշարի վերջնակետին հասնելն, իհարկե, դեռ շատ դժվարություններ ենք ունենալու, բայց մենք դրան պատրաստ ենք:

Սուրեն Մելիքյան («Փաստաբանների միջ. միություն»)  - Շատ լավ խաղ ստացվեց: Չնայած պարտություն կրեցինք, բայց մեծ բավականություն ստացա խաղից: Շատ էինք ցանկանում մինչև վերջ գնալ՝ չստացվեց: Մրցաշարում, վստահ եմ, կհաղթի լավագույնը, բայց ոչ՝ «Իդեալ համակարգ»-ը :) 

Ցանկանում եմ մեր ամբողջ թիմի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել TotalFootball.am-ին այսպիսի հիասքանչ մրցաշար կազմակերպելու համար, նաև մրցավարական անձնակազմին՝ իդեալական գործողությունների համար:

Արթուր Նահապետյան («Marquis»)  - Մենք լավ էինք տրամադրվել խաղին, չթերագնահատեցինք հակառակորդին ու մինչև վերջ պայքարեցինք, չնայած «Արքայաձոր»-ի մոտ նկատելի էր փորձի պակասը:

Ամբողջ մրցաշարից տպավորություններս շատ լավն են, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, իսկ «Սուպեր Լիգա»-ում մենք միայն հաղթանակի համար ենք պայքարում, չնայած ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է:

Հովհաննես Մամբրեյան («TotalFootball.am»)  - Հանդիպումը բավական լարված պայքարում անցավ:  Շնորհակալություն եմ հայտնում թե՛ մեր , թե՛ «ՎիվաՍելլ - ՄՏՍ» թիմի տղաներին ՝ հիանալի խաղի համար: Մրցակիցը որոշակի առավելություն ուներ, բայց մենք ավելի ուժեղ գտնվեցինք: Տոներից հետո պատրաստվածությունն այնքան էլ լավը չէր, բայց շատ ուրախ եմ , որ մեր խաղով կարողացանք դրական արդյունքի հասնել ու ապահովել մեր տեղը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում, որտեղից սպասելիքներս մեծ են:

Տիգրան Հովսեփյան («ՎիվաՍելլ - ՄՏՍ»)  - «TotalFootball.am»-ն  արժանի մրցակից էր, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Լավ խաղ էր: Գիտակցում էինք, որ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղում: Լարվածություն կար, իհարկե, ինչի պատճառով թիմակիցներս տրվում էին էմոցիաներին, բայց սա ֆուտբոլ է ու ամեն ինչ կարգին է:

Մրցաշարում արդեն մեկ պարտություն ունեինք, ու , նայելով մյուս թիմերի ելույթներին, հասկանում էինք, որ մրցունակ լինելու համար ավելի լուրջ պատրաստվածություն է պետք:

Հերթական անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հրաշալի մրցաշարի և մթնոլորտի համար:  Կոչ եմ անում բոլորին միանալ այս միջոցառմանը, սա հրաշալի երևույթ է, որը միավորում է լավ մարդկանց, շատ լավ ժամանակ անցկացրինք:

Գեորգի Ղազարյան («Չեմպիոնս»)  - Շատ համառ խաղ էր, «Լոգիկոն»-ը շատ  լավ թիմ էր, բայց այսօր հաղթելու ցանկությունը մեզ մոտ ավելի մեծ էր, քանի որ նորաստեղծ թիմ ենք, ու շատ մեծ ցանկություն ունենք այս մրցաշարում հաղթող ճանաչվելու: Մեր կոլեկտիվի ընկերական ու հիանալի մթնոլորտը մեզ թույլ է տալիս ուժեղ թիմերի դեմ պայքարել: Շնորհակալություն եմ հայտնում  «Լոգիկոն»-ին շատ լավ խաղի համար:

Այս պահին մեր նպատակը եզրափակչում հայտնվելն ու այնտեղ ևս հաջող ելույթ ունենալն է: Ամեն ինչ անում ենք դրա համար, հուսով եմ մեր աշխատանքի ու մեծ ցանկության շնորհիվ կհասնենք մեր նպատակին: Մրցաշարի հավակնորդ թիմերից են «Իդեալ համակարգ»-ն ու   «Marquis» -ը, բայց, կարծում եմ, նրանց հաղթելու ու առաջ անցնելու բոլոր շանսերն ունենք:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1