TotalFootball.am


18.01.14 20:49

«Սուպեր Լիգա2013». Եզրափակչի մասնակիցները հայտնի են


 

Այսօր` հունվարի 18-ին,  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցան «Սուպեր Լիգա2013»-ի կիսաեզրափակչի` «Marquis» – «TotalFootball.am» և «Իդեալ համակարգ» – «Չեմպիոնս» հանդիպումները:
Առաջին զույգի, ինչպես նաև ամբողջ մրցաշարի հավակնորդ «Marquis»-ը հանդիպման առաջին վայրկյաններից կառավարեց խաղն ու արդեն 47-րդ վայրկյանին Սուրեն Հաբեթյանը գրավեց մրցակցի դարպասը: Բաց թողած արագ գոլից հետո «TotalFootball.am»-ը, կարծես, կորցրեց մրցակցի դարպասին մոտենալու ուղիները, փոխարենը 2 րոպե անց ստիպված եղավ հաջորդ գոլն ընդունել սեփական դարպասը: Ոչ այնքան դժվարությամբ «Marquis»-ը կարողանում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու մեկը մյուսի հետևից գոլեր հեղինակել. Հանդիպման արդեն 15-րդ րոպեին թիմը հաղթում էր չոր` 6-0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում «TotalFootball.am»-ը, վերջապես կարողացավ սթափվել ու հասնել մրցակցի դարպասին. Սամվել Կարապետյանը, գեղեցիկ հարվածով, խփեց այս խաղում իր թիմի առաջին գոլը: Սակայն, կրքերն արդեն այնքան էին բորբոքվել, որ «TotalFootball.am»-ի կազմում Արմեն Մարգարյանը, վերջին հույսի խախտման համար, կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Թիմի խաղացողներն, իհարկե, փորձեցին չհամաձայնել մրցավարի ընդունած որոշման հետ, սակայն այն արդեն կայացվել էր: 
Հանդիպման երկրորդ խաղակեսը, «TotalFootball.am»-ը սկսեց բոլորովին այլ տրամադրվածությամբ, սկսեց խաղալ ավելի հավաքված ֆուտբոլ, իր ձեռքը վերցրեց  տարածքային առավելությունն ու  կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Սակայն, ևս երկու գոլ, արդեն երկրորդ խաղակեսի վերջնամասում, կարողացավ հեղինակել  նաև «Marquis»-ը և 8-3 հաշվով տարած վստահ հաղթանակով իր տեղն ապահովեց մրցաշարի եզրափակիչ փուլում:
 «Marquis» - «TotalFootball.am»` 8-3
Գոլերը`
«Marquis» – Սուրեն Հաբեթյան, Սարգիս Մարգարյան (2), Արշակ Առաքելյան (2), Արթուր Նահապետյան (2), Մենուա Հովակիմյան: 
«TotalFootball.am»  - Սամվել Կարապետյան, Հովհաննես Մամբրեյան, Սիրիլ Նոմո:
Կիսաեզրափակչի հաջորդ զույգի խաղն իրոք անակնալ ընթացք ունեցավ: «Սուպեր Լիգա»-ի  բազմակի չեմպիոն «Իդեալ համակարգ»-ը բավական երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր խաղը, ինչի արդյունքում մրցաշարի նորեկ թիմը հանդիպման 7-րդ րոպեին գրավեց «Իդեալ համակարգ»-ի դարպասը: «Չեմպիոնս» թիմի երկրպագուներն իրենց ուժերը չէին խնայում սիրելի թիմին աջակցելու համար, ինչն էլ, գուցե, իր հոգեբանական ազդեցությունն էր ունենում «Իդեալ համակարգ»-ի վրա, որը, բավական կոպիտ ու լարված պայքարում անցած առաջին խաղակեսի միայն վերջնամասում նշանակված երկու 6 մետրանոց հարվածներն անվրեպ իրացնելով, կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու առաջին խաղակեսն ավարտել 2-1 հաշվով::
Հանդիպման երկրորդ խաղակեսում ևս «Չեմպիոնս»-ի` եզրափակիչ փուլ դուրս գալու ցանկությունն այնքան մեծ էր, որ թիմն իր ուժն ու եռանդը չէր խնայում հաջողության հասնելու համար: Արդյունքում, երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին իր թիմի երկրորդ գնդակը «Իդեալ համակարգ»-ի դարպասն ուղարկեց թիմի ավագ Գեորգի Ղազարյանը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես երկրպագուների, այնպես էլ թիմի ամբողջ կազմի մոտ: Գեորգին այս խաղակեսում ևս մեկ անգամ կարողացավ աչքի ընկնել: 
«Իդեալ համակարգ»-ից, սակայն, մոտ երկու րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար:   Փորձառությունն իրեն, ամեն դեպքում զգացնել տվեց, ու թիմը ևս երկու անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը: Գոլերից մեկն իր ակտիվում գրանցեց մրցաշարի այժմյան ռմբարկու Գարիկ Գևորգյանը` դրանց թիվը հասցնելով 17-ի: Այսպիսով, մրցաշարի նորեկ «Չեմպիոնս»-ը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը` հասնելով մինչև «Սուպեր Լիգա2013»-ի կիսաեզրափակիչ փուլ, իսկ մրցաշարի ամենափորձառու և հնաբնակ «Իդեալ համակարգ»-ը, չնայած ծանր խաղին, կարողացավ հնարավորինս օգտագործել ունեցած հնարավորությունները և, խաղն ավարտելով 5-3 հաշվով, իր տեղն ապահովել մրցաշարի եզրափակիչ փուլում:
«Իդեալ համակարգ» – «Չեմպիոնս»` 5-3
Գոլերը`
«Իդեալ համակարգ» – Խորեն Մկրտչյան (2), Գուրգեն Մանուկյան, Արտաշես Մելիքյան, Գարիկ Գևորգյան;
«Չեմպիոնս» – Հայկ Սարգսյան, Գեորգի Ղազարյան (2):

Այսօր` հունվարի 18-ին,  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցան «Սուպեր Լիգա2013»-ի կիսաեզրափակչի` «Marquis» – «TotalFootball.am» և «Իդեալ համակարգ» – «Չեմպիոնս» հանդիպումները:

ժամը 16:00-ին մեկնարկած խաղում միմյանց հետ մրցեցին «Marquis» և «TotalFootball.am» թիմերը: Այս զույգի, ինչպես նաև մրցաշարի հաղթողի հավակնորդ «Marquis»-ը հանդիպման առաջին վայրկյաններից կառավարեց խաղն ու արդեն 47-րդ վայրկյանին Սուրեն Հաբեթյանը գրավեց մրցակցի դարպասը: Բաց թողած արագ գոլից հետո «TotalFootball.am»-ը, կարծես, կորցրեց մրցակցի դարպասին մոտենալու ուղիները, փոխարենը 2 րոպե անց ստիպված եղավ հաջորդ գոլն ընդունել սեփական դարպասը: Ոչ այնքան դժվարությամբ «Marquis»-ը կարողանում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու մեկը մյուսի հետևից գոլեր հեղինակել. Հանդիպման արդեն 15-րդ րոպեին թիմը հաղթում էր չոր` 6-0 հաշվով: 

Առաջին խաղակեսի վերջնամասում «TotalFootball.am»-ը, վերջապես կարողացավ սթափվել ու հասնել մրցակցի դարպասին. Սամվել Կարապետյանը, գեղեցիկ հարվածով, խփեց այս խաղում իր թիմի առաջին գոլը: Սակայն, կրքերն արդեն այնքան էին բորբոքվել, որ «TotalFootball.am»-ի կազմում Արմեն Մարգարյանը, վերջին հույսի խախտման համար, կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Թիմի խաղացողներն, իհարկե, փորձեցին չհամաձայնել մրցավարի ընդունած որոշման հետ, սակայն այն արդեն կայացվել էր: Հանդիպման երկրորդ խաղակեսը, «TotalFootball.am»-ը սկսեց բոլորովին այլ տրամադրվածությամբ, սկսեց խաղալ ավելի հավաքված ֆուտբոլ, իր ձեռքը վերցրեց  տարածքային առավելությունն ու  կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Սակայն, ևս երկու գոլ, արդեն երկրորդ խաղակեսի վերջնամասում, կարողացավ հեղինակել  նաև «Marquis»-ը և 8-3 հաշվով տարած վստահ հաղթանակով իր տեղն ապահովեց մրցաշարի եզրափակիչ փուլում:

Հանդիպման լուսանկարներն այստեղ են:

 «Marquis» - «TotalFootball.am»` 8-3

Գոլերը`

«Marquis» – Սուրեն Հաբեթյան, Սարգիս Մարգարյան (2), Արշակ Առաքելյան (2), Արթուր Նահապետյան (2), Մենուա Հովակիմյան:

 «TotalFootball.am»  - Սամվել Կարապետյան, Հովհաննես Մամբրեյան, Սիրիլ Նոմո:

Կիսաեզրափակչի հաջորդ զույգի խաղն իրոք անակնալ ընթացք ունեցավ: «Սուպեր Լիգա»-ի  բազմակի չեմպիոն «Իդեալ համակարգ»-ը բավական երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր խաղը, ինչի արդյունքում մրցաշարի նորեկ թիմը հանդիպման 7-րդ րոպեին գրավեց «Իդեալ համակարգ»-ի դարպասը: «Չեմպիոնս» թիմի երկրպագուներն իրենց ուժերը չէին խնայում սիրելի թիմին աջակցելու համար, ինչն էլ, գուցե, իր հոգեբանական ազդեցությունն էր ունենում «Իդեալ համակարգ»-ի վրա, որը, բավական կոպիտ ու լարված պայքարում անցած առաջին խաղակեսի միայն վերջնամասում նշանակված երկու 10 մետրանոց հարվածներն անվրեպ իրացնելով, կարողացավ առաջին խաղակեսն ավարտել 2-1 հաշվով:
Հանդիպման երկրորդ խաղակեսում ևս «Չեմպիոնս»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու ցանկությունն այնքան մեծ էր, որ թիմն իր ուժն ու եռանդը չէր խնայում հաջողության հասնելու համար: Արդյունքում, երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին իր թիմի երկրորդ գնդակը «Իդեալ համակարգ»-ի դարպասն ուղարկեց թիմի ավագ Գեորգի Ղազարյանը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես երկրպագուների, այնպես էլ թիմի ամբողջ կազմի մոտ: Գեորգին այս խաղակեսում ևս մեկ անգամ կարողացավ աչքի ընկնել:

 «Իդեալ համակարգ»-ից, սակայն, մոտ երկու րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար:   Փորձն իրեն, ամեն դեպքում, զգացնել տվեց, ու թիմը ևս երկու անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը: Գոլերից մեկն իր ակտիվում գրանցեց մրցաշարի այժմյան ռմբարկու Գարիկ Գևորգյանը` դրանց թիվը հասցնելով 17-ի:

Այսպիսով՝ մրցաշարի նորեկ «Չեմպիոնս»-ը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը` հասնելով մինչև «Սուպեր Լիգա2013»-ի կիսաեզրափակիչ փուլ, իսկ մրցաշարի ամենափորձառու թիմ հանդիսացող «Իդեալ համակարգ»-ը, չնայած ծանր խաղին, կարողացավ հնարավորինս օգտագործել ունեցած հնարավորությունները և խաղն ավարտելով 5-3 հաշվով՝ իր տեղն ապահովել մրցաշարի եզրափակիչ փուլում:

Հանդիպման լուսանկարներն այստեղ են:

«Իդեալ համակարգ» – «Չեմպիոնս»` 5-3

Գոլերը`

«Իդեալ համակարգ» – Խորեն Մկրտչյան (2), Գուրգեն Մանուկյան, Արտաշես Մելիքյան, Գարիկ Գևորգյան:

«Չեմպիոնս» – Հայկ Սարգսյան, Գեորգի Ղազարյան (2):

Այսպիսով՝ «Սուպեր Լիգա2013»-ի չեմպիոնությունը կվիճարկեն «Իդեալ համակարգ» և «Marquis» թիմերը:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1