TotalFootball.am


03.02.14 02:54

«Սուպեր Լիգա2013». «Мarquis»-ը նվաճում է մրցաշարի չեմպիոնությունը


Այսօր` փետրվարի 2-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցան «Սուպեր Լիգա2013»-ի եզրափակիչ հանդիպումները:

Մրցաշարի կազմակերպիչ TotalFootball.am-ը ներկայացնող թիմը ժամը 20:00-ին մեկնարկած խաղում «Չեմպիոնս» թիմի հետ մրցավեճում պայքարեց մրցաշարի երրորդ տեղի համար: Հանդիպման հենց առաջին րոպեին թիմերը փոխանակվեցին գոլերով. նախ «TotalFootball.am»-ից Սիրիլ Նոմոն բացեց հանդիպման հաշիվը, իսկ վայրկյաններ անց «Չեմպիոնս» -ի ավագ Գեորգի Ղազարյանը գեղեցիկ հարվածով խփեց իր թիմի պատասխան գնդակը: Առաջին խաղակեսի հետագա ընթացքն անցավ «TotalFootball.am»-ի տարածքային ու խաղային առավելությամբ, ինչի արդյունքում «Չեմպիոնս»-ը ևս երկու գոլ ստիպված եղավ ընդունել սեփական դարպասը. 3-1 հաշվով թիմերը գնացին ընդմիջման: Հանդիպման երկրորդ խաղակեսը գրեթե հավասար պայքարում անցավ, «Չեմպիոնս»-ի տղաները պայքարեցին մինչև վերջ, սակայն ավելորդ լարվածության պատճառով չէին կարողանում գոլով ավարտել հակագրոհները, իսկ «TotalFootball.am»-ն ավելի վստահ գործողություններով էր աչքի ընկնում, ինչի արդյունքում թիմի գրեթե բոլոր խաղացողներին հաջողվեց իրենց ակտիվում գոլ գրանցել:

Մրցակցին գոլ խփելու ցանկությունն այնքան մեծ էր «Չեմպիոնս» թիմի մոտ, որ անգամ դարպասապահը մտավ խաղի մեջ` դարպասի պաշտպանությունը հանձնելով թիմի պահեստային դարպասապահին: Իսկ նրա նորամուտը որպես խաղացող` բավական հաջող ստացվեց, քանի որ կարողացավ 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Ու չնայած հանդիպման վերջին րոպեներին թիմն ակտիվացավ ու սկսեց գոլեր խփել, սակայն ժամանակը հօգուտ իրենց չաշխատեց, ու թիմը բավարարվեց խփած 6 գոլով` ի պատասխան «TotalFootball.am»-ի խփած 8 գոլերի:

Արդյունքում «TotalFootball.am»-ը գեղեցիկ ու վստահ խաղով նվաճեց «Սուպեր Լիգա2013»-ի բրոնզե մեդալը, իսկ մրցաշարի նորեկ «Չեմպիոնս»-ը  գրանցեց իր առաջին հաջողությունը` զբաղեցնելով մրցաշարի  չորրորդ հորիզոնականը:

«TotalFootball.am» – «Չեմպիոնս»` 8-6

Գոլերը`

«TotalFootball.am» – Սամվել Կարապետյան,Հովհաննես Մամբրեյան (4), Սիրիլ Նոմո (2),  Հայկ Խաչատրյան:

«Չեմպիոնս» – Նարեկ Կարդաշյան, Գեորգի Ղազարյան, Ռաֆայել Մամիկոնյան, Հմայակ Բաբայան (3):

Խաղային օրվա ամենասպասված` «Իդեալ համակարգ» – «Marquis»  հանդիպումը մեկնարկեց ժամը 21:00-ին: Եզրափակիչը հետաքրքրական էր նրանով, որ երկու թիմերի կազմերում կային ֆուտբոլիստներ, ովքեր արդեն մի քանի անգամ տարբեր տարիներին նվաճել էին «Սուպեր Լիգա»-ի չեմպիոնությունը. «Իդեալ համակարգ» թիմից Կարեն Կարապետյանը, Գոռ Կարապետյանը, Հայկ Դանիելյանը, Գուրգեն Մանուկյանը և Արտակ Մայիլյանը 3 անգամ արդեն նվաճել էին այն, իսկ «Marquis» թիմի ավագ Արթուր Նահապետյանի համար այս չեմպիոնությունը երրորդն է:

Երկու թիմերի մոտ էլ, միանշանակ, սկզբունքային ու շատ մեծ էր հաղթելու ցանկությունը, ու, մրցաշարի ուժեղագույն թիմերի միջև եզրափակիչ հանդիպումը չէր կարող դիտարժան, ու միևնույն ժամանակ, լարված չլինել: Այսպիսով, ուժեղների պայքարում հաղթեց ուժեղագույնը. «Marquis» -ի տղաների նյարդերն ավելի ամուր գտնվեցին, նրանք մինչև վերջին վայրկյանը հավատացին իրենց հաղթանակին ու մարզադահլիճից հեռացան ոսկե մեդալներ նվաճած:

«Իդեալ համակարգ» – «Marquis»  ` 2-4

Գոլերը`

«Իդեալ համակարգ» - Գարիկ Գևորգյան, Գուրգեն Մանուկյան: 

«Marquis»  - Արթուր Նահապետյան, Սարգիս Մարգարյան, Հայկ Կիրակոսյան (2):

Եզրափակիչ հանդիպումներից հետո «TotalFootball.am»-ի գլխավոր խմբագիր և  «Սուպեր Լիգա2013»-ի կազմակերպիչ Հայկ Պետրոսյանը պարգևատրեց մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին:

Առանձնացվել էին նաև «Լավագույն դարպասապահ», «Լավագույն խաղացող» և «Լավագույն ռմբարկու» անվանակարգերը. մրցաշարի «Լավագույն դարպասապահ» ճանաչվեց «Չեմպիոնս» թիմի դարպասապահ Հմայակ Բաբայանը,իսկ «Լավագույն խաղացող»-ը «Marquis» թիմից Արշակ Առաքելյանն էր:

Մրցաշարի լավագույն ռմբարկուն  «Իդեալ համակարգ» թիմի խաղացող Գարիկ Գևորգյանն է, ով այս խաղում ևս մեկ անգամ աչքի ընկնելով, մրցաշարն ավարտեց խփած 18 գոլով:





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1