TotalFootball.am


03.02.14 18:49

«Սուպեր Լիգա2013». Եզրափակչի մասնակիցները կիսվում են տպավորություներով


Արդեն տեղեկացրել էինք, որ փետրվարի 2-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցան «Սուպեր Լիգա2013»-ի եզրափակիչ հանդիպումները: 3-րդ հորիզոնականը միմյանց հետ վիճարկեցին «TotalFootball.am» և  «Չեմպիոնս» թիմերը և բրոնզե մեդալը բաժին հասավ «TotalFootball.am»-ին: Ոսկե մեդալի համար պայքարի հաղթողին վճռեցին «Իդեալ համակարգ» և «Marquis» թիմերը, ինչն էլ գեղեցիկ ու արդյունավետ խաղի արդյունքում բաժին հասավ վերջինիս: Հանդիպումներից հետո բոլոր 4 թիմերը պարգևատրվեցին: Մրցանակների արժանացան նաև անհատ խաղացողներ: Իսկ խաղային օրվա ավարտին TotalFootball.am-ի թղթակիցների հետ տպավորություններով կիսվեցին և «Սուպեր Լիգա2013»-ն ամփոփեցին եզրափակիչ խաղերի մասնակից թիմերի ֆուտբոլիստները:

«Սուպեր Լիգա2013»-ի հաղթող «Marquis» թիմի ավագ Արթուր Նահապետյանի համար սա երրորդ չեմպիոնությունն է.

Արթուր Նահապետյան – Թե՛ կազմակերպիչներին և թե՛ մասնակից մյուս թիմերին ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել: Վստահ եմ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ մեր թիմը արդարացիորեն նվաճեց մրցաշարի չեմպիոնությունը: Մրցաշարում 5 խոշոր հաղթանակ ենք տարել, եզրափակչում ուղղակի մի քիչ ավելի զգույշ էինք խաղում, այլապես կարծում եմ` նորից նույն արդյունքը կգրանցեինք: «Իդեալ համակարգ»-ը գերազանց ֆուտբոլ խաղաց, լարված ու իսկական եզրափակչին բնորոշ խաղ ստացվեց:

Միանշանակ, սպասում էի, որ կկարողանանք առավելության հասնել «Իդեալ համակարգ»-ի նկատմամբ ու նվաճել չեմպիոնությունը: Եթե հիշում եք, դեռ առաջնության մեկնարկից առաջ խոստացել էի, որ անպայման այս մրցաշարում չեմպիոն ենք դառնալու (ժպտում է):

Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց փոխչեմպիոն թիմի ֆուտբոլիստ Գարիկ Գևորգյանը՝ իր ակտիվում ունենալով 18 գոլ.

Գարիկ ԳևորգյանԻդեալ համակարգ») - «Ընդհանուր մրցաշարը ինձ համար շատ լավ ստացվեց, չնայած այս անգամ մեր թիմը մասնակցում էր մի փոքր փոփոխված կազմով, մյուս առաջնությանը կարծում եմ ավելի լավ կպատրաստվենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցաշարի բոլոր կազմակերպիչներին՝ «TotalFootball.am»-ին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր թիմերի ղեկավարներին, քանի որ նրանց մասնակցությունից էլ էր կախված այս մրցաշարի կայացումը, բոլոր խաղացողներին, երկրպագուներին: Կարծում եմ՝ այսօր լավ խաղ ստացվեց, հակառակորդին վաղուց էինք ծանոթ, գրեթե բոլորն էլ մեր ընկերներն են ու շնորհավորում եմ հաղթող թիմին: Ես չէի սպասում, որ այսքան գոլ կխփեմ և որքան մասնակցել եմ մրցաշարերի ռմբարկու չեմ էլ դարձել, որովհետև իմ խաղային դիրքը մի փոքր այլ է ու լրիվ ընդգծված հարձակվող չեմ խաղում, բայց շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց»:

Հատկանշական էր այն, որ «Սուպեր Լիգա» մրցաշարերի պատմության մեջ իր 101-րդ գոլը հեղինակեց «TotalFootball.am»-ի խաղացող Սամվել Կարապետյանը.

Սամվել Կարապետյան («TotalFootball.am») - Նախ ցանկանում եմ նշել, որ մրցաշարը հրաշալի էր կազմակերպված, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Պետք է նշեմ, որ գոհ եմ թե՛ մեր ցուցադրած խաղից, թե՛ արդյունքից: Ֆուտբոլ է, երբեմն լավ ենք խաղում, երբեմն՝ ոչ, բայց այս անգամ մենք արժանի հաղթանակ տարանք: Այս մրցաշարին մասնակցում էի արդեն 7-րդ անգամ. 2 անգամ ճանաչվել եմ լավագույն ռմբարկու, 1 անգամ՝ լավագույն խաղացող ու շատ լավ հիշողություններ ունեմ: Ես ցանկանում էի խփել իմ 101-րդ գնդակն ու այն նվիրել իմ թոռնիկին՝ Մարատիկին, ով բնակվում է ԱՄՆ-ում և նույնպես զբաղվում է ֆուտբոլով»:

«Չեմպիոնս» թիմի դարպասապահ Հմայակ Բաբայանն իր դիրքում վստահ ու գեղեցիկ խաղ ցուցադրելուց բացի նաև 4 անգամ կարողացավ գրավել մրցակիցների դարպասները` արժանանալով մրցաշարի «լավագույն դարպասապահ» կոչմանը: 

Հմայակ Բաբայան – Շատ բարդ խաղ էր, մրցակիցը շատ լավն էր, բայց պետք է հաշվի առնել, որ մեր թիմից կային խաղացողներ, ովքեր բանակում են, որոշները արտասահմանում են: Սա այն կազմը չէր, որով պետք է խաղայինք այս խաղը, բայց չեմ թերագնահատում մրցակցին, իրոք շատ ուժեղ էր TotalFootball.am-ի թիմը:

Ճիշտն ասած, մարզիչն էր որոշել, որ ես պետք է թողնեմ դարպասապահի դիրքն ու մտնեմ խաղի մեջ: Իսկ պատճառը, նորից նշեմ, խաղացողների ոչ բավարար քանակությունն էր: Տղաները շատ շուտ հոգնում էին:

Ճիշտ է, դարպասապահ լինելով, 4 գոլի հեղինակ եմ դարձել մրցաշարում, բայց դրանք ինձ համար ոչ մի նշանակություն չունեն, քանի որ ի սկզբանե մեր նպատակն այս մրցաշարում շատ ավելի մեծ հաջողությունների հասնելն էր ու դա էր ամենակարևորը: Իսկ այսօրվա խաղում խփածս 3 գոլերը ոչ մի օգուտ չտվեցին թիմիս: Կարևորը թիմային հաղթանակն է, և ոչ` իմ խփած գոլերը:

Նորաստեղծ թիմ ենք, ու այս մրցաշարում զբաղեցրած 4-րդ հորիզոնականն էլ պետք է լավ արդյունք համարենք, բայց, կարծում եմ, մենք արժանի էինք նաև եզրափակչում հանդես գալու: Այս անգամ այսպես ստացվեց, հաջորդ անգամ ևս անպայման կմասնակցենք, ու կփորձենք հասնել մեր նպատակին:

Թիմի կազմում մեկ այլ խաղացող` Նարեկ Կարդաշյանը ևս ամբողջ մրցաշարի ընթացքում աչքի ընկավ լավ տվյալներով.

Նարեկ Կարդաշյան – Դե մենք այսօր շատ քիչ խաղացողներով էինք խաղում, ընդամենը 6 հոգով ու դա շատ վատ էր, պարտվեցինք: Մեր թիմը վնասվածքներով էր խաղում, ես ևս վնասվածք ստացա: Ամեն դեպքում, արժանին մատուցենք մրցակցին, շատ լավ էր խաղում, ճիշտն ասած ես չէի սպասում, որ «TotalFootball.am»-ը կարող էր այսքան լավ ֆուտբոլ խաղալ: Մեր ամբողջ թիմով շատ գոհ ենք այս մրցաշարից, շնորհակալ ենք կազմակերպիչներին, հուսով ենք մյուս առաջնությանը նորանոր հաջողություններ կգրանցենք: 





  Լրահոս



Super Liga


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Բանանց  10  13
Գանձասար-Կապան  9  12
Արարատ  9  6
Փյունիկ  8   5



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1