«Սուպեր Լիգա2013»-ի գործընկեր «Beer Academy» գարեջրատունը փետրվարի 2-ին տեղի ունեցած եզրափակիչ հանդիպումներից հետո պարգևատրեց հաղթող թիմին. «Marquis» թիմն անմոռանալի երեկո կանցկացնի «Beer Academy» գարեջրատանը: Բացի թիմային մրցանակից, գարեջրատունը անակնկալ էր պատրաստել նաև հաղթող թիմի բոլոր խաղացողների համար. նրանք բոլորը դարձան Ակադեմիայի պատվավոր անդամներ:Իսկ հավաստագրերը ֆուտբոլիստներին հանձնեց «Beer Academy» գարեջրատան տնօրեն Գագիկ Թորոսյանը:
Հիշեցնենք նաև, որ բոլոր ֆուտբոլասերները գարեջրատուն-ռեստորանում կարող են հետևել ֆոտբոլային ամենատարբեր հանդիպումներին ու վայելել գերմանական և ավստրիական գարու ածիկի լավագույն տեսակներից պատրաստված համեղ գարեջուրը: