Բիզնես ոլորտի ընկերությունների միջև ավանդական դարձած ֆուտզալի մրցաշարը՝ Սուպեր լիգան, առաջին անգամ անցկացվեց 2007թ.: 12 ընկերություններ բաժանվել էին 3 խմբերի, և պայքարում էին մրցանակային տեղերի համար:


Իդեալը, Մինթեդը և Զիգզագը 100 տոկոսանոց արդյունքներով հաղթանակեցին իրենց խմբերում, և դուրս եկան փլեյ-օֆֆ: 1/4 եզրափակիչում 3 թիմերն էլ հաղթանակներ տոնեցին, և Կոկա-կոլայի հետ միասին դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում հաղթանակեցին A խմբի թիմերը ՝ Իդեալն ու Կոկա-կոլան: Եզրափակիչում թիմերը մրցաշարում հանդիպեցին արդեն երկրորդ անգամ, և այս անգամ ևս Իդեալ համակարգի թիմը ավելի ուժեղ գտնվեց ՝ 3-1:
Արդյունքում առաջին Սուպե լիգան հաղթեց Իդեալ համակարգի թիմը:

Եզրափակիչ խաղից անմիջապես հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Թիմերը ստացան գավաթներ, մեդալներ ինչպես նաև տրվաեցին անհատական մրցանակներ, որոնցից մեկին արժանացավ Առևտրի նախարարության Մինթեդ թիմի ավագ, մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստ և գլխավոր ռմբարկու Սամվել Կարապետյանը: Հավելենք, որ նա մինչ այժմ մասնակցում է մրցաշարերին, աչքի է ընկնում ռմբարկուական հատկանիշներով, և դեռ չի մտածում խաղակոշիկները մեխից կախելու մասին:
