2008թ. Սուպեր Լիգային մասնակցում էին 8 ընկերություններ: Թիմերը բաժանվեցին 2 խմբերի: Առաջին խմբում Հայ Ջրմուղն ու Մինթեդը առանց դժվարությունների հաղթահարեցին խմբային փուլի արգելքը:2-րդ խմբում հաղթանակեց գործող չեմպիոն Իդեալը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռեման:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում Ռեման առավելության հասավ Հայ Ջրմուղի նկատմամբ, իսկ Մինթեդը հետխաղյա 6մ հարվածաշարով հաղթեց Իդեալին: Սա նախորդ մրցաշարի եզրափակիչի կրկնությունն էր, բայց այս անգամ հաջողության հասավ Մինթեդը: Վերջիններս եզրափակիչում կրկին 6մ հարվածաշարի օգնությամբ, այս անգամ արդեն Ռեմային հաղթելով դարձան չեմպիոններ:Խաղն ավարտվեց 3-3 հաշվով, իսկ հանդիպման հերոսը Մինթեդի դարպասապահ Արամ Ոսկանյանն էր, որը նախ ետ մղելով մրցակցի հարվածը, այնուհետև անվրեպ իրացրեց 6մ հարվածը, և չեմպիոնություն պարգևեց իր թիմին: