TotalFootball.am


27.10.15 12:13

Fanclubs CUP. Կայացավ խմբային փուլի 3-րդ տուրի խաղային առաջին օրը


Հոկտեմբերի 26-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցան Fanclubs CUP 2015 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի առաջին 4 հանդիպումները:

Խաղային օրվա մեկնարկում միմյանց հետ մրցեցին C խմբում հանգրվանած «Ռոմա» և «Դինամո Մ. (ՎՏԲ)» թիմերը: Խաղը կարելի է ասել՝ ընկերական բնույթ էր կրում, քանի որ այս երկու թիմերն էլ հաջորդ փուլ դուրս գալու ոչ մի շանս այլևս չէին պահպանում: Կորցնելու ոչինչ չունենալով՝ թիմերը բավական դիտարժան ու գոլառատ խաղ ցուցադրեցին, որն անցավ գրեթե հավասար պայքարում, սակայն, այնդուհանդերձ, ավելի ուժեղ գտնվեցին «Ռոմա»-ի երկրպագուները, ովքեր 10-9 հաշվով կարողացան հաղթանակի հասնել ու մրցաշարում իրենց առաջին միավորը վաստակել:

Հաջորդ խաղում հանդիպեցին C խմբի մյուս թիմերը՝ «Բավարիա»-ն ու «Լիվերպուլ»-ը, որոնք, ի տարբերություն իրենց խմբակիցների, պայքարում էին խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար. Հետաքրքիր ու դիտարժան պայքարում անցած խաղում նկատելի առավելություն ունեին մյունխենյան ակումբի երկրպագուները, ովքեր 7-2 հաշվով արժանի հաղթանակ տոնեցին ու գլխավորեցին C խմբի մրցաշարային աղյուսակը խմբային փուլից հետո:

Օրվա երրորդ խաղում հանդիպեցին «մահվան»՝ A խմբում ընգրկված թիմերը: Առաջին խաղում մրցեց «Շախտյոր» - «Արարատ» զույգը: Բավական լարված ու դիտարժան խաղում հաջողությունն «Արարատ»-ի խաղացողների կողմն էր, ովքեր 12-4 հաշվով հաղթանակ տոնեցին և զրկեցին մրցակցին հաջորդ փուլ դուրս գալու ամենաչնչին հույսերից: Հաղթանակը՝ հաղթանակ, բայց պետք էր սպասել խմբի մյուս խաղին՝ հասկանալու համար՝ արդյոք «Արարատ»-ի խաղացողները ձեռք կբերե՞ն հաջորդ փուլի այդքան ցանկալի ուղեգիրը:

Իսկ խմբի մյուս խաղն ընթացավ առաջատար «Արսենալ-Marquis»-ի և «Ուլտրաս»-ի միջև: Վերջինիս միայն հաղթանակ էր անհրաժեշտ պայքարը շարունակելու համար: Հանդիպման կարևոր նշանակությունը գիտակցում էին բոլորը, ինչն էլ պատճառ հանդիսացավ շատ լարված կրքերի ու թեժ պայքարի. արդյունքում՝ «Ուլտրաս»-ի ֆուտբոլիստներին մի փոքր չհերիքեց, ովքեր 3-4 հաշվով զիջեցին դիմակայությունում ու լքեցին մրցաշարը:

----

Ավելացնենք՝ խմբային փուլի 3-րդ տուրի վերջին հանդիպումները կկայանան այսօր՝ հոկտեմբերի 27-ին Դինամո մարզադահլիճում.

18:30 Ռեալ Մադրիդ - Տոտենհեմ
19:30 ՊՍԺ - Բորուսիա Դորտմունդ
20:30 ԲԿՄԱ - Չելսի
21:30 Միլան - Բարսելոնա
 

18:30 Ռեալ Մադրիդ - Տոտենհեմ
19:30 ՊՍԺ - Բորուսիա Դորտմունդ
20:30 ԲԿՄԱ - Չելսի
21:30 Միլան - Բարսելոնա

 




  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1