TotalFootball.am


27.10.15 13:34

Fanclubs CUP. Արթուր Նահապետյան. «Խոստանում եմ՝ կհանդիպենք եզրափակչում»


Ավարտվեց Fanclubs CUP 2015 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլը A խմբում հանգրվանած թիմերի համար: Թե ինչպիսին էր այն թիմերից երկուսի համար, փորձել ենք պարզել՝ զրուցելով քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճած «Արարատ» և «Արսենալ-Marquis» թիմերի ներկայացուցիչների հետ.

Fanclubs CUP-ի նորեկն այս տարի «Արարատ» թիմն էր, որը հաջողությամբ հաղթահարելով խմբային փուլի արգելքը, կշարունակի ելույթներն ու կփորձի պայքարել մրցանակային տեղերի համար: «Արարատ»-ի ավագ Արմեն Քենդրջյանը TF-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով.

«Մինչ այժմ ամեն ինչ մեր թիմի համար հիանալի է ստացվել, միայն վատ կլինի, եթե «Արսենալ»-ը պարտվի «Ուլտրաս»-ին, ինչին անձամբ ես այնքան էլ չեմ հավատում (Հարցազրույցն արվել է «Արսենալ-Marquis» - «Ուլտրաս» խաղից առաջ (4-3), այնպես, որ հաղթանակ մաղթենք «Արսենալ»-ին,  իսկ իմ թիմակիցներից կարող եմ միայն շնորհակալություն հայտնել, քանի որ ներդրեցին իրենց ողջ ուժերն ու խաղացին առավելագույն կերպով: Արեցին այն, ինչ կարող էին անել:

Մինչ այս մեկ պարտություն ունենք, որը չպետք է լիներ, բայց՝ այդպես ստացվեց, այնպես որ մեր ելույթները լավ եմ գնահատում, ոչ լիարժեք»:

 «Արարատ» թիմն առաջին անգամ է մասնակցում նման մրցաշարի.

«Մրցաշարի միակ ներկայացուցիչներն ենք, որ Երևանից չեն: Արարատի մարզից ենք: Թիմի բոլոր տղաների հետ մանկության ընկերներ ենք, միշտ միասին ենք խաղացել: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով երբեք չենք զբաղվել, պարզապես այս անգամ որոշեցինք նման լուրջ առաջնության մասնակցել, տեսնենք՝ ինչ հաջողությունների կկարողանանք հասնել: Համենայն դեպս ,մեր սպասելիքներն առավելագույնն են, պայքարելու ենք միայն առաջին տեղի համար»,- այսպես եզրափակեց իր խոսքը Արմեն Քենդրջյանը:

Իսկ խմբի մյուս խաղում «Արսենալ-Marquis»-ի խաղացողները 4-3 հաշվով հաղթանակ տոնեցին «Ուլտրաս»-ի նկատմամբ, և առավելագույն 9 միավորով եզրափակեցին ելույթները խմբային փուլում: Հանդիպումից հետո «Արսենալ»-ի փորձառու ավագ Արթուր Նահապետյանը մեր թղթակցի հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Ուլտրաս»-ի հետ անցկացրած խաղը կարծում եմ այս մրցաշարի զարդն էր: Շնորհավորում եմ մրցակցին ցուցադրած հիանալի խաղի համար: Ճիշտ է՝ մեր պատճառով նրանք լքեցին պայքարը, բայց կարծում եմ՝ արդար չէր լինի, եթե մենք ճիշտ խաղ չխաղայինք»:

Ամփոփելով խմբային փուլն իր թիմի համար՝ Արթուր Նահապետյանը նշեց.

«Մեծամտություն թող չհնչի, բայց այն մեզ համար կարծես «разминка» լիներ, ներողություն եմ խնդրում ռուսերեն բառիս համար:

Ինչպիսի՞ն են մեր հնարավորություններն այս մրցաշարում. Super Liga-ի ժամանակ տված խոստումս՝ չեմպիոնությունը նվաճելու վերաբերյալ, ուժի մեջ է (ժպտում է): Կհանդիպենք եզրափակչում»,- ասաց Արթուրը:









  Լրահոս



Fanclubs CUP

Ցանկանո՞ւմ եք Դավիդ Յուրչենկոյին տեսնել Հայաստանի հավաքականում

  • Այո
  • Ոչ

Fanclubs CUP 2018. Ֆուտզալի մրցաշարը կմեկնարկի մարտին
1049
Fanclubs CUP 2017. Աղավարտ Ուզունյան. «Քրտնաջան աշխատանք էինք կատարել նախորդ տարիների սխալները շտկելու համար»
668
Fanclubs CUP 2017. Արմեն Քենդրջյան. «Եթե չհաղթեինք, մեր երկրպագուները մեզ Արարատ չէին թողնելու»
405
Fanclubs CUP 2017. Սարգիս Նկրուրյան. ««Յուվենտուսին» չէինք թերագնահատել. կարելի է ասել` երկրպագուների շնորհիվ հաղթեցինք»
265
Fanclubs CUP 2017. Հարություն Զատիկյան. «Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ ավելի լավ կդասավորվի մեզ համար»
304
Fanclubs CUP 2017-ի պարգևատրման արարողությունը` լուսանկարներով
213

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1