TotalFootball.am


28.10.15 13:34

Fanclubs CUP. Ավարտվեց խմբային փուլը


Հոկտեմբերի 27-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացան Fanclubs CUP ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի մնացած 4 հանդիպումները:

Խաղային օրը մեկնարկեց B խմբում հանգրվանած «Ռեալ» և «Տոտտենհեմ» թիմերի միջև խաղով: Հետագա պայքարը շարունակելու հնարավորություն այս թիմերն այլևս չէին պահպանում՝ չունենալով ոչ մի միավոր: Խաղն ընկերական, բայց միևնույն ժամանակ բավական դիտարժան ու գոլառատ ստացվեց, որտեղ մադրիդյան թիմի երկրպագուները նկատելիորեն ավելի ուժեղ գտնվեցին «Տոտտենհեմ»-ի երկրպագուներից՝ 10-2 հաշվով հաղթանակ տոնելով:

Խմբի մյուս խաղում միմյանց հետ մրցեցին ՊՍԺ և «Բորուսիա» թիմերը, որոնք պայքարում էին առաջին տեղով խմբից դուրս գալու համար: Հաջողությունը դորտմունդյան թիմի երկրպագուների կողմն էր, ովքեր 2 անպատասխանն գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու վաստակած առավելագույն 9 միավորով դուրս եկան քառորդ եզրափակիչ փուլ: Քառորդ եզրափակչում է նաև ՊՍԺ-ն:

Խաղային օրվա երրորդ խաղում հանդիպեց D խմբի՝ ԲԿՄԱ - «Չելսի» զույգը: Մոսկովյան թիմի երկրպագուներն այս դիմակայությունում անհամեմատ ավելի ուժեղ գտնվեցին ու խնդիրներ չունեցան՝ ձեռնտու արդյունք գրանցելու հարցում: ԲԿՄԱ-ի խաղացողները 12 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասն ու որպես պատասխան՝ միայն 2 անգամ գնդակը հանեցին սեփական դարպասից:

Այս կերպ, մոսկովյան թիմի երկրպագուներն առավելագույն 9 միավորով և խմբում առաջին տեղով քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Իսկ «Չելսի»-ի խաղացողերն, այդուհանդերձ, պահպանում էին խմբային փուլի արգելքը հաղթահարելու շանսեր, սակայն ամեն բան արդեն կախված էր խմբում ընգրկված մյուս թիմերի՝ «Բարսելոնա»-ի և «Միլան»-ի միջև խաղից:

Սակայն նման պարագաներում հաջողության հասնելու հավանականությունը շատ փոքր է, ինչն էլ մենք տեսանք հաջորդ խաղում: «Բարսելոնա»-ն բավական վստահ՝ 8-1 հաշվով հաղթանակ տոնեց «Միլան»-ի նկատմամբ, զրկեց «Չելսի»-ին հաջորդ փուլ դուրս գալու որևէ հնարավորությունից ,ու չնայած՝ առաջին 3 միավորը վաստակեց, այնուամենայնիվ, խփած գոլերի տեսանկյունից առավելություն ունենալով՝ ապահովեց իր տեղը մրցաշարի քառորդ եզրափակչում:

Այսպիսով, Fanclubs CUP-ի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին հետևյալ թիմերը.

«Արսենալ-Marquis» 

«Արարատ»

  

«Բավարիա»

«Լիվերպուլ» 


«Բորուսիա Դ.» 

ՊՍԺ


ԲԿՄԱ

«Բարսելոնա» 





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1