TotalFootball.am


28.10.15 18:14

Fanclubs CUP 2015. Տպավորությունները խմբային փուլից հետո


Արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27-ին «Դինամո» մարզահամալիրում կայացել են Fanclubs CUP 2015 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի մնացած հանդիպումները:

TotalFootball.am-ի թղթակցի հետ զրույցում մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և ամփոփել խմբային փուլն իրենց թիմերի համար.

«Առաջին անգամ էինք նման մրցարի մասնակցում, ու թե՛ մեր ուժերի և թե՛ մրցակիցների ուժերի մասին ավելի ռեալ պատկերացումներ կազմեցինք: Այս անգամ այնքան էլ լավ չստացվեց մեզ համար, դուրս մնացինք խմբային փուլից ու չենք շարունակի հետագա պայքարը, բայց մյուս առաջնությանը շատ ավելի լուրջ կնախապատրաստվենք ու ավելի մեծ սպասելիքներով կմոտենանք: Մեր թիմը նոր էր կազմավորվել ու շատ խաղացողներ միմյանց հետ խաղալու փորձ առհասարակ չունեին, բավականաչափ մարզումներ չկարողացանք անցկացնել ու ըստ իս հենց այս հանգամանքը խանգարեց մեզ հաջողության հասնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուների թիմից Դավիթ Մանուկյանը:

Իսկ մրցաշարի ֆավորիտ թիմերն, ըստ նրա, երկուսն են.

«Այս պահի դրությամբ ինձ համար ֆավորիտ են «Բավարիա»-ն ու ՊՍԺ-ն: Կարծում եմ՝ հենց այս թիմերից մեկը եթե ոչ չեմպիոն, ապա՝ եզրափակիչ անպայման պետք է որ հասնի»:

ԲԿՄԱ թիմի խաղացողների մոտ տրամադրությունը բոլորովին այլ էր. թիմը 12-2 հաշվով հաղթեց «Չելսի»-ին ու վաստակած առավելագույն 9 միավորով ապահովեց իր տեղը քառորդ եզրափակչում: Ուրախությունը չթաքցրեց նաև ԲԿՄԱ թիմի խաղացող Տիգրան Վարդանյանը.

«Մեր թիմը միայն չեմպիոնության համար է պայքարում ու շատ ուրախ ենք, որ առաջին տեղով կարողացանք դուրս գալ խմբից: Տպավորություններս հիանալի են, քանի որ շատ բարձր մակարդակի կազմակերպված մրցաշար է: Խմբային փուլում ճիշտ է պայքար կար, բայց մենք մի փոքր ավելի ուժեղ էինք: Կարծում եմ՝ հեշտությամբ կարողացանք հաղթահարել այս փուլի արգելքը, բայց շատ դժվար է լինելու հետագայում:

Մինչ այս անցկացրած ամենաբարդ հանդիպումը կարծում եմ՝ «Միլան»-ի հետ էր: Առաջին խաղակեսում պարտվում էինք 1-0 հաշվով, բայց երկրորդ կեսում կարողացանք հավաքվել, 5 գոլ խփել ու արդունքում հաղթեցինք 5-2 հաշվով»:

D խմբի մյուս թիմը, որ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց «Բարսելոնա» էր, որի ավագ Ավետիք Բաբայանի հետ էլ զրուցեցինք «Միլան»-ի հետ անցկացրած խաղից հետո (8-1).

«Շատ ուրախ ենք, որ հաղթահարեցինք հաջորդ փուլի արգելքը: Ճիշտն ասած՝ մի փոքր ուշացավ այն, մենք պետք է «Չելսի»-ին էլ հաղթեինք: Եթե օբյեկտիվորեն նայենք, ԲԿՄԱ-ին մի փոքր զիջում էինք, բայց «Չելսի»-ին պարտավոր էինք հաղթել, պարզապես այդ օրը կարծես՝ մեր օրը չէր, չէր ստացվում գոլեր խփել: Բայց վերջիվերջո ցուցադրեցինք այն, ինչին իրականում ընդունակ էինք, ու հաջողությամբ հաղթահարեցինք այս փուլի արգելքը:

Բոլոր մրցակիցների հետ էլ պատրաստ ենք խաղալ, տարբերություն չկա՝ վիճակահանության արդյունքում մեզ որ թիմը բաժին կընկնի որպես մրցակից: Իսկ թե ինչ կստացվի հետագայում, ցույց կտա ժամանակը, բայց մենք հույս ունենք ամենաքիչը կրկնել այս մրցաշարում մեր լավագույն ցուցանիշը` 3-րդ հորիզոնականը, դա՝ նվազագույն սպասելիքներն են»,- նշեց կատալոնական թիմի երկրպագուների ավագը:

----

Պատրաստեց ՝ Նարե Հովհաննիսյանը

 





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1