TotalFootball.am


31.10.15 00:16

Fanclubs CUP. Կայացավ քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը


Հոկտեմբերի 30-ին «Չեմպիոնս» սպորտ-բարում կայացավ Fanclubs CUP 2015 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ»

ՊՍԺ - «Արսենալ-Marquis»

«Լիվերպուլ» - ԲԿՄԱ

«Արարատ» - «Բավարիա»

Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրի դահլիճում: Առաջին հանդիպումը՝ 18:30-ին է:

Վիճակահանությունից անմիջապես հետո TotalFootball.am-ի թղթակցի հետ զրույցում թիմերի ներկայացուցիչները կիսվեցին տպավորություններով ու քառորդ եզրափակչից ունեցած սպասելիքներով.

Սուրեն Հովհաննիսյան («Լիվերպուլ») - «Վիճակահանությունը մեզ համար շատ հաջող եմ համարում: Բոլոր թիմերը շատ ուժեղ են ու արժանի են հաղթանակի: Բոլոր թիմերին մաղթում եմ լավ, հետաքրքիր ու դիտարժան խաղ անցկացնել,և հաջողության հասնել: Իսկ մենք մեծ հույսեր ունենք, որ կհայտնվենք եզրափակչում, որտեղ կմրցենք «Արսենալ»-ի հետ (ժպտում է): Այս թիմին մրցաշարի գլխավոր ֆավորիտն եմ համարում, ճանաչում եմ գրեթե բոլոր խաղացողներին, շատ լավ ու դիտարժան ֆուտբոլ են խաղում, բայց մենք մեր փորձով պատրաստ ենք յուրաքանչյուր թիմի հետ մրցակցելու և հաղթելու»:

 

«Լիվերպուլ»-ի դարպասապահ Սուրեն Հովհաննիսյանը հաճախ է աչքի ընկնում խփած գոլերով ու ռմբարկուական հատկանիշներով, հետաքրքրվում եմ՝ արդյոք այս փուլում նրա կողմից գոլեր կտեսնե՞նք.

«Իհարկե: Ես պետք է չկորցնեմ իմ դարպասապահական ռմբարկուությունը ու առաջ մղեմ իմ թիմին»,- ասաց անգլիական թիմի երկրպագուների փորձառու խաղացողը:

Հայկ Փաշինյան (ՊՍԺ) - «Շատ հաջող էր վիճակահանությունը մեզ համար, քանի որ մրցաշարի լավագույն թիմի դեմ ենք խաղալու: Կփորձենք անպայման հաղթել, ու եթե կարողանանք հաղթել, կարծում եմ ՝ չեմպիոն դառնալու շանս ևս կունենանք, քանի որ, ըստ իս, ամենալավ թիմն է մեզ բաժին ընկել որպես մրցակից: Առաջնության մեկնարկից ի վեր «Արսենալ-Marquis»-ը մրցաշարի գլխավոր ֆավորիտն է համարվում: Մենք էլ փորձելու ենք անել ամեն ինչ հաջող հանդես գալու և հաղթանակի հասնելու համար»:

Իսկ ֆրանսիական թիմի երկրպագուներին արդյոք չի՞ վախեցնում այն, որ մրցաշարի գլխավոր ֆավորիտի դեմ խաղում իրենք, հնարավոր է, շանս չունենան հետագա պայքարը շարունակելու համար.

«Ոչ, ամենևին չի վախեցնում, քանի որ չի լինում այնպիսի խաղ, որտեղ շանսեր չլինեն: Կարծում եմ՝ այդ խաղը մեզ համար «разминка» կլինի (ժպտում է)»:

Արամ Սամուելյան («Բավարիա») - «Ճիշտ է՝ խաղընկերներով հաճախ էինք քննարկում, մտածում՝ որ թիմը մեզ բաժին կընկնի, բայց կարծում եմ՝ մեզ համար էականորեն տարբերություն չկար, թե որ թիմի հետ կմրցենք քառորդ եզրափակչում: Համենայն դեպս, դժգոհ չենք վիճակահանությունից: 

Այս մրցաշարում մեր նպատակը միանշանակ չեմպիոնությունն է, ու վստահ եմ՝ մեր թիմն ունակ է դրան: Ինչի շնորհի՞վ . իրար հետ սկսել ենք ավելի շատ խաղալ, միմյանց շատ լավ ենք հասկանում ու կփորձենք հենց թիմային լավ խաղի շնորհիվ հաջողության հասնել»

Լևոն Արտիշև (ԲԿՄԱ) - «Վիճակահանությունը կարծում եմ՝ վատ չստացվեց մեզ համար: Երևի՝ կարող էր ավելի վատ լինել: Մենք շատ ենք հարգում բոլորին, ու բոլոր թիմերից էլ շատ մեծ սպասելիքներ ունենք: Մեր թիմից միայն հաղթանակ ենք ակնկալում այս մրցաշարում:

Կարելի է ասել՝ նորեկ ենք, բայց կաշխատենք՝ մեր այս մեկնարկային մրցաշարը հաղթանակով ավարտել: Այս պահին կարծում եմ՝ վարկանիշով մենք ամենացածրն ենք, պետք է սենսացիա անենք: Շատ լուրջ ենք տրամադրված այս մրցաշարին, ու ի տարբերություն մյուսների՝ սա մեզ համար «разминка» չէ»:

Հովհաննես Խաչատրյան («Արսենալ-Marquis») - «Կարծում եմ՝ վիճակահանությունը կայացավ ու մեզ համար էլ բավական հաջող ստացվեց: Բոլոր թիմերին լավ, արդար խաղ ու հաղթանակ եմ մաղթում: ՊՍԺ-ն լավ թիմ է, բայց, մեծամատություն չլինի, կարծում եմ՝ մենք մի փոքր ավելի ուժեղ ենք:

Բացարձակ ոչ մի լարվածություն չկա այն փաստից, որ շատերի կողմից հենց մեր թիմն է համարվում մրցաշարի գլխավոր ֆավորիտը: Մենք խաղալու ենք մեր խաղը մինչև վերջ՝ մինչև եզրափակիչ ու մինչև հաղթանակ: Միանշանակ պայքարում ենք չեմպիոնության համար»:

---

Ն.Հ.

 

 


 







  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1