TotalFootball.am


03.11.15 13:32

Fanclubs CUP. Արթուր Նահապետյան. «Разминка» բառը սխալ ընկալվեց. նեղացնելու միտում չեմ ունեցել»


Fanclubs CUP 2015 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում «Արսենալ-Marquis»-ը 5-3 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ ու ապահովեց իր տեղը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում: Հանդիպումից հետո TF-ի թղթակիցը զրուցեց «Արսենալ»-ի փորձառու ավագ Արթուր Նահապետյանի հետ.

- Լարված խաղ ստացվեց: Արժանին մատուցենք հակառակորդին. նվիրվածության հաշվին լավ ֆուտբոլ խաղացին, բայց կարծում եմ՝ մեր որակներն ավելի լավն էին:

- Ամեն դեպքում բավական ժամանակ հավասար խաղ էր ընթանում: Ըստ Ձեզ, միայն նվիրվածությա՞ն շնորհիվ էր մրցակիցը հաջողության հասնում:

- Ոչ: Նվիրվածության շնորհիվ խաղն ավելի շատ նրանց մոտ ստացվեց: Հանգամանքների բերումով էլ՝ մրցակցի համար ավելի լավ դասավորվեց խաղը: Բայց մենք մինչև վերջին վայրկյանը հավատում էինք մեր հաղթանակին, ու ուրախ եմ, որ այդպես էլ ստացվեց:

- Խաղից ելնելով՝ մտավախություն չկա՞ր ամեն դեպքում, որ գուցե չկարողանաք հաղթահարել այս փուլի արգելքը:

- Եթե մտավախություն կար էլ, ապա՝ շատ չնչին: Մեր թիմն ինքնավստահ է ու հավատում է իր ուժերին, բայց մենք մեծամիտ չենք: Մենք հարգում էինք մրցակցին:

- Ձեր՝ նախորդ հարցազրույցում նշած «разминка» բառը բավական մեծ քննարկումների տեղիք տվեց ...

- Այո, այդ բառը մի փոքր սխալ ընկալվեց: Ըստ երևույթին, այն պետք է սխալ ընկալվեր մեր ենթախմբի թիմերի կողմից, որոնք վստահ եմ՝ ուրիշ ենթախմբերում լինելու դեպքում անպայման հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեին առաջին կամ երկրորդ տեղով: Բայց, ի զարմանս ինձ, այդ բառն աժիոտաժ էր առաջացրել մրցաշարի մասնակից մյուս թիմերի մոտ, բայց «разминка» ասելով ես ոչ թե նկատի եմ ունեցել հեշտ խաղեր, այլ այն, որ փլեյ օֆֆ փուլից առաջ այդ խաղերը մեզ համար տաքանալու միջոց հանդիսացան: Համենայն դեպս, ես նորից կրկնեմ, որ հարգում եմ բոլորին ու ոչ ոքի վիրավորելու կամ նեղացնելու միտում չեմ ունեցել:

- Այսօրվա ձեր մրցակցի՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչների կողմից ևս այս բառը շահարկվել էր: Դա լրացուցիչ խթան հանդիսացա՞վ Ձեզ համար:

- Կարծում եմ՝ ոչ թե մեր, այլ նրանց համար հանդիսացավ: Ես այդ ամենին հումորով էի վերաբերվել: Ես առհասարակ թեթև բնավորություն ունեմ, ու նման բաները ծանր չեմ տանում: Մենք շարունակելու ենք մեր խաղը խաղալ ու պայքարել մինչև վերջ: Տեսնենք՝ որ թիմին կհանդիպենք կիսաեզրափակչում, բայց կարծում եմ՝ «Արարատ»-ն արժանի մրցակից կլինի:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1