TotalFootball.am


03.11.15 14:06

Fanclubs CUP 2015. Ծննդյան տարեդարձ ու հարսնացուի անակնկալ` հենց դահլիճում


Fanclubs CUP 2015 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները, ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեղի ունեցան նոյեմբերի 2-ին՝ Երևանի «Դինամո» մարզահամալիրի դահլիճում:

Խաղային օրվա մեկնարկային խաղում միմյանց հետ մրցեցին «Բարսելոնա»-ի և «Բորուսիա»-ի երկրպագուների թիմերը: Դորտմունդյան թիմի երկրպագուներն անհամեմատ ավելի ուժեղ գտնվեցին ու հաղթահարեցին նաև այս փուլի արգելքը՝ 9-4 հաշվով առավելության հասնելով «Բարսամանիա»-ի նկատմամբ:

Կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուց հետո դորտմունդյան թիմի երկրպագուները չէին թաքցնում իրենց ուրախությունը, իսկ թիմի դարպասապահ Կարո Ազատյանի համար ուրախությունը կրկնապատիկ էր. նա տոնում էր ծննդյան տարեդարձը, իսկ հարսնացուն՝ Անուշը, անակնկալ էր պատրաստել սիրելիի համար՝ ծննդյան տոնը «տեղափոխելով» մարզադահլիճ: Կարենն էլ փչեց մոմերն ու հավանաբար՝ մրցաշարում հաղթելու ցանկություն պահեց մտքում:)

Ավելին Կարո Ազատյանը նաև հետաձգել էր իր նշանադրությունը՝ երեկվա խաղին մասնակցելու համար: Հետաքրքրվում եմ՝ դժվար չէ՞ր նման որոշում կայացնելը.

«Ֆուտբոլն արդեն դարձել է ապրելակերպ, ու կյանքում առանց ֆուտբոլին փոխանցում կատարելու արդեն անհնար է, այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է որոշ զոհողությունների գնալ (ժպտում է): Այս անակնկալն էլ շատ հաճելի էր ինձ համար, կարծում եմ՝ այսօրվա գագաթնակետն էր»:

Իսկ ինչպիսի՞ն են տպավորություններն անցկացրած խաղից.

«Լարված խաղ էր, արժանի մրցակցի դեմ էինք խաղում: Հաղթանակը բարդ չտրվեց մեզ, բայց, միանշանակ, արժանի էր, տղաները լավ աշխատեցին: Հիմա արդեն սպասում ենք մեր մրցակցին 1/2-ում:

Մեր շանսերն այս մրցաշարու՞մ. մնացած բոլոր թիմերն ուժեղ են ու բոլորի հնարավորությունները հավասար են, բայց մենք, համենայնդեպս, փորձելու ենք գնալ մինչև վերջ»:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1