TotalFootball.am


27.11.15 13:34

Fanclubs CUP. Տիգրան Վարդանյան. «Անչափ ուրախ ենք չեմպիոնության առթիվ. մեծ շուքով ենք նշելու»


Fanclubs CUP-ի նորընծա չեմպիոն ԲԿՄԱ թիմի ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մեծաքանակ երկրպագուների մոտ եզրափակչում տոնած գեղեցիկ հաղթանակից հետո ոգևորությունը շատ մեծ էր, ինչը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաև թիմի առանցքային խաղացողներից Տիգրան Վարդանյանը: Վերջինս, հիշեցնենք, ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացողն ու լավագույն ռմբարկուն (19 գոլ).
«Միանշանակ արդարացան մեր բոլոր սպասելիքները: Շատ, անչափ ուրախ եմ, որ չեմպիոն դարձանք: Նորից պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս: Նրից նրանց շնորհիվ կարողացա նվաճել այս երկու մրցանակները՝ թե՛ լավագույն ռմբարկուի և թե՛ մրցաշարի լավագույն խաղացողի, որոնք ինձ շատ մեծ ուրախություն պարգևեցին: Ասեմ՝ բոլորովին չէի սպասում, որ կարժանանամ մրցաշարի լավագույն խաղացողի կոչմանը: Շատ հաճելի էր: Շնորհակալ եմ նախևառաջ թիմի տղաներից, այնուհետև՝ մեր երկրպագուներից: Հիանալի տպավորություններ ունեմ:
Արդյոք մրցակցի մեծաթիվ երկրպագուները ճնշում գործադրու՞մ էին մեզ վրա. ճիշտն ասած՝ խաղի ընթացքում այնքան էլ չեմ զգացել նման բան: Մեր երկրպագուների ձայները լիովին լսելի էին մեզ համար, աջակցությունը մեծ էր, ինչի համար նորից շնորհակալություն եմ հայտնում: Մրցակիցը ևս հզոր աջակցություն ստացավ: Շատ լավ է, որ սիրողական մրցաշարի ժամանակ այդպիսի աջակցություն է լինում: «Արարատ»-ը շատ լավ թիմ է, շատ լավ ֆուտբոլ խաղացին: Շնորհակալ եմ նաև «Արարատ»-ի խաղացողներին, որ այսօր այդքան գեղեցիկ խաղ կարողացանք ցուցադրել: Մի փոքր երևի՝ մենք առավելություն ունեցանք, որ կարողացանք հաղթել:
Չեմպիոնություն մեծ շուքով ենք նշելու, քանի որ իսկապես շատ ուրախ ենք: Մեր թիմը մի քանի օրում կազմավորվեց, որևէ բուն խնդիր չունեինք մեր առջև դրված: Սկզբնական խաղերում լավ հանդես եկանք ու մտածեցինք «Ինչու՞ ոչ»: Ո՞րն էր հաջողության գաղտնիքը. կարծում եմ՝ մեր թիմը նախևառաջ շատ լավն է որպես կոլեկտիվ: Մենք շատ հաճախ էինք հավաքվում, զրուցում, քննարկում, շատ լավ մարզումներ էինք անցկացնում, ամենակարևորը՝ թիմ էինք: Ինչպես նաև՝ շատ նվիրված էինք խաղում»,- ասաց Տիգրանը և հավելեց, որ հետագայում ևս շարունակելու են իրենց մասնակցությունն ունենալ նմանատիպ մրցաշարերին:

Fanclubs CUP-ի նորընծա չեմպիոն ԲԿՄԱ թիմի ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մեծաքանակ երկրպագուների մոտ եզրափակչում տոնած գեղեցիկ հաղթանակից հետո ոգևորությունը շատ մեծ էր, ինչը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաև թիմի առանցքային խաղացողներից Տիգրան Վարդանյանը: Վերջինս, հիշեցնենք, ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացողն ու լավագույն ռմբարկուն (19 գոլ).

«Միանշանակ արդարացան մեր բոլոր սպասելիքները: Շատ, անչափ ուրախ ենք, որ չեմպիոն դարձանք: Նորից պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս: Նրից նրանց շնորհիվ կարողացա նվաճել այս երկու մրցանակները՝ թե՛ լավագույն ռմբարկուի և թե՛ մրցաշարի լավագույն խաղացողի, որոնք ինձ շատ մեծ ուրախություն պարգևեցին: Ասեմ՝ բոլորովին չէի սպասում, որ կարժանանամ մրցաշարի լավագույն խաղացողի կոչմանը: Շատ հաճելի էր: Շնորհակալ եմ նախևառաջ թիմի տղաներից, այնուհետև՝ մեր երկրպագուներից: Հիանալի տպավորություններ ունեմ:

Արդյոք մրցակցի մեծաթիվ երկրպագուները ճնշում գործադրու՞մ էին մեզ վրա. ճիշտն ասած՝ խաղի ընթացքում այնքան էլ չեմ զգացել նման բան: Մեր երկրպագուների ձայները լիովին լսելի էին մեզ համար, աջակցությունը մեծ էր, ինչի համար նորից շնորհակալություն եմ հայտնում: Մրցակիցը ևս հզոր աջակցություն ստացավ: Շատ լավ է, որ սիրողական մրցաշարի ժամանակ այդպիսի աջակցություն է լինում: «Արարատ»-ը շատ լավ թիմ է, շատ լավ ֆուտբոլ խաղացին: Շնորհակալ եմ նաև «Արարատ»-ի խաղացողներին, որ այսօր այդքան գեղեցիկ խաղ կարողացանք ցուցադրել: Մի փոքր երևի՝ մենք առավելություն ունեցանք, որ կարողացանք հաղթել:

Չեմպիոնությունը մեծ շուքով ենք նշելու, քանի որ իսկապես շատ ուրախ ենք: Մեր թիմը մի քանի օրում կազմավորվեց, որևէ բուն խնդիր չունեինք մեր առջև դրված: Սկզբնական խաղերում լավ հանդես եկանք ու մտածեցինք՝ «Ինչու՞ ոչ»:

Որն էր հաջողության գաղտնի՞քը. կարծում եմ՝ մեր թիմը նախևառաջ շատ լավն է որպես կոլեկտիվ: Մենք շատ հաճախ էինք հավաքվում, զրուցում, քննարկում, շատ լավ մարզումներ էինք անցկացնում, ամենակարևորը՝ թիմ էինք: Ինչպես նաև՝ շատ նվիրված էինք խաղում»,- ասաց Տիգրանը և հավելեց, որ հետագայում ևս շարունակելու են իրենց մասնակցությունն ունենալ նմանատիպ մրցաշարերին:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Գանձասար-Կապան  9  12
Բանանց   9  12
Փյունիկ  8  5
Արարատ  8   5



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1