TotalFootball.am


19.11.16 01:30

Fanclubs CUP 2016. Մեկնարկեց խմբային փուլի 3-րդ տուրը


Նոյեմբերի 18-ին նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած խաղերով մեկնարկեց Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրը:

Ժամը 19:00-ին մեկնարկած խաղում միմյանց հետ մրցեցին A խմբում հանգրվանած «Լեո» և «Բարսամանիա» թիմերը, որոնք արդեն լուծել էին խմբից դուրս գալու հարցը, մնում էր պարզել, թե որ թիմը կկարողաղանա 100 տոկոսանոց արդյունք գրանցել ու խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել: Հետաքրքիր և դիտարժան պայքարում անցած խաղում ակնհայտ էր «Լեոյի» խաղացողների առավելոթյոնը, որոնք կարողացան 9 անգամ գրավել մրցակցի դարպասը: Կապտա-նռնագույնների երկրպագուների թիմը պատասխանեց խփած 3 գնդակով: Այս հաղթանակի շնորհիվ «Լեոն» վաստակեց 9 միավոր և «Բարսամանիայի» հետ միասին կշարունակի հետագա պայքարը:

Այնուհետև, հերթը D խմբում ընդգրկված «Արարատ» և «Բոկա Խունիորս» թիմերինն էր: Լարված պայքարում անցած խաղում հաջողությունն «Արարատի» խաղացողների կողմն էր, որոնք կարողացան 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, իրենց միավորների թիվը հասցնել 7-ի և խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը: «Բոկա Խունիորսը» 6 միավորով երկրորդ տեղում է:

C խմբի՝ «Realmadrid.am» - «Դեպորտիվո» հանդիպումը մեկնարկեց ժամը 21:00-ին: Մադրիդյան թիմի երկրպագուների համար մրցաշարում պայքարն ավարտվել էր դեռ նախորդ տուրում, իսկ իսպանական մյուս թիմի՝ «Դեպորտիվոյի» երկրպագուներին այս խաղում անպայման հաղթանակ էր անհրաժեշտ, ինչին էլ նրանք բավականին վստահ կերպով հասան. «Դեպորտիվոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ՝ 11-2 հաշվով: Սակայն, միայն այս հաղթանակը բավական չէր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար. պետք էր սպասել խմբի մյուս զույգի՝ «Լիվերպուլ» - «Բավարիա» խաղի արդյունքին:

Իսկ «Լիվերպուլ» - «Բավարիա» խաղը չափազանց դրամատիկ ստացվեց: Անչափ հետաքրքիր ու դիտարժան խաղում մյունխենցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին, և թեև «Լիվերպուլի» երկրպագուները մի շարք իրական գոլային պահեր ունեցան, ոչ մի կերպ չկարողացան հաջողության հասնել և հաղթանակ կորզել: Արդյունքում, «Բավարիան» իր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը», որը նախորդ տուրից հետո հավասար միավորներ ուներ «Դեպորտիվոյի» հետ, ավարտեց ելույթները մրցաշարում:

Խաղային օրվա վերջին խաղում միմյանց հետ մրցեցին B խմբում ընդգրկված «Ֆակել» և «Ռոմա» թիմերը: Դիտարժան ու հավասար պայքարում անցած խաղում թիմերը կարողացան 3-ական անգամ գրավել միմյանց դարպասները: Արդյունքում, գրանցվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշիվը, «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 7-ի և խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ «Ֆակելը» վաստակեց 5 միավոր և երկրորդ տեղով ապահովեց իր տեղը քառորդ եզրափակչում:

Հիշեցնենք՝ խմբային փուլի 3-րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 19-ին և 20-ին նախկին «Միկա» մարզադահլիճում:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1