Դեկտեմբերի 11-ին նախկին Միկա մարզադահլիճում տեղի ունեցան Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:
Ժամը 17:00-ին մեկնարկած խաղում միմյանց հետ մրցեցին «Արարատ» և «Ռոմա» թիմերը: Հանդիպումն անցավ բավականին լարված և հետաքրքիր պայքարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «Արարատի» խաղացողները, ովքեր արդյունքում 7-4 հաշվով հաղթանակ տոնեցին և ապահովեցին իրենց տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում:
Կիսաեզրափակչի մյուս զույգը ներկայացնող «Լեո» և «Բավարիա» թիմերի միջև հանդիպումը ևս բավականին դիտարժան ստացվեց, իսկ հաջողությունը «Լեոյի» խաղացողներ կողմն էր, որոնք 5-2 հաշվով հաղթանակ տոնեցին և շարունակում են պայքարը:
Այսպիսով, Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի հաղթողի տիտղոսը միմյանց միջև կվիճարկեն «Արարատ» և «Լեո» թիմերը: