TotalFootball.am

18.12.16 00:12

Fanclubs CUP 2016. Եզրափակչին ընդառաջ՝ անկեղծ պատասխաններ խաղացողներից


Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակչից առաջ TF-ի թղթակիցը զրուցել է «Արարատ» և «Լեո» թիմերից մեկական խաղացողի հետ, որոնք կիսվել են եզրափակչից ունեցած սպասելիքներով, և ոչ միայն.

Եզրափակչից առաջ ինչպիսի՞ ն է տրամադրվածությունը: Ինչպե՞ս եք պատրաստվել և ի՞նչ սպասելիքներ ունեք

Ռազմիկ Զիրոյան («Արարատ») - Շատ լավ ենք տրամադրվել ու լավ տրամադրությամբ ենք գալիս հանդիպմանը: Անկասկած խաղալու ենք միայն հաղթանակի համար:

Արտավազդ Գրիգորյան («Լեո») - Մարտական ենք տրամադրված: Խաղալու ենք միայն ու միայն հաղթանակի համար: Շատ լավ ենք պատրաստվել՝ մեր մարզչի ղեկավարությամբ քրտնաջան մարզումներ անցկացնելով: Գիտենք, որ շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղալու:

Ինչպիսի՞ մրցակից է «Լեոն» / «Արարատը»

Ռ.Զ. - Բոլոր թիմերն էլ իրենց չափով ուժեղ և արժանի թիմեր էին, բայց եթե անկեղծ՝ «Լեոն» առանձնանում է: Կարծում եմ՝ եզրափակչի միանգամայն արժանի մասնակից է: Պետք է առավելագույնս ուշադիր լինենք:

Ա.Գ. - Ինչպես արդեն նշեցի՝ շատ ուժեղ մրցակից է «Արարատը»: Շատ դժվար և բարդ հանդիպում է սպասվում: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել:

Ինչու՞ պետք է մրցաշարում հաղթի հենց ձեր թիմը

Ռ.Զ. - Հենց առաջին իսկ խաղից ոչ մի հեշտ հանդիպում չենք ունեցել: Երկրորդ տարին անընդմեջ հայտնվում ենք եզրափակչում, ունենք շատ հավատարիմ երկրպագուներ)))): Կարող եմ էլի թվարկել, բայց եթե անկեղծ՝ կարծում եմ մենք իրոք արժանի ենք: Ավելացնեմ նաև, որ նույն թիմով ենք հասել սրան, ինչը շատ կարևոր փաստ է: Դեռևս չեմ տեսել նույն թիմով մասնակցած թիմ:

Ա.Գ. - Մենք այս մրցաշարին շատ լուրջ ենք պատրատվել: Մարզվել ենք շատ երկար ժամանակ, անցկացրել ենք բազում ընկերական հանդիպումներ: Համենայն դեպս, թող հաղթի ուժեղագույնը:

Իսկ ինչի՞ շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել ու ի՞նչ է ձեզ պետք դրա համար 

Ռ.Զ. - Պետք է առավել քան ուշադիր լինենք, մոռանանք ամեն ինչ, ներդնենք ամեն ինչ ու թասիբ, իսկ ամենակարևորը՝ անկնկալում եմ արդար խաղ:

Ա.Գ. - Մեր ունեցած ֆուտբոլային գիտելիքների և մեր մարզչի գրագետ մարտավարության շնորհիվ: Պետք է հանդես գանք մեր ուժերի առավելագույն չափով և սառնասիրտ գործենք:

 Ի՞նչ կտա ձեզ մրցաշարում հաղթանակը 

 Ռ.Զ. - Վստահություն սեփական ուժերի նկատմամբ, փորձ և հետագա մրցաշարերին ավելի արդյունավետ մասնակցություն:

Ա.Գ. - Մեզ համար դա մեծ հաջողություն կլինի: Եվ դրա շնորհիվ հաջորդ մրցաշարերին ավելի լավ կտրամադրվենք և կպատրաստվենք:

Fanclubs-ի հետ կապված ամենաշատն ի՞նչը կկարոտեք

Ռ.Զ. - Մեր հետաքրքիր խաղերը:

Ա.Գ. - Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված ու մեզ համար շատ հաճելի էր այս առաջնությունում հանդես գալը: Կկարոտենք ամբողջ մրցաշարը: Առաջին խաղի առաջին րոպեից մինչև վերջին խաղի վերջին րոպեն:)

-----

Պատրաստեց՝ Նարե Հովհաննիսյանը 





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Շիրակ 17  34
Ալաշկերտ 17

 30

Գանձասար-Կապան 17  27
Փյունիկ 17  27
Բանանց  17  16
Արարատ 17 6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1