TotalFootball.am


23.11.17 18:07

Fanclubs CUP 2017. Աշոտ Օսիպյան. «Փլեյ-օֆֆի յուրաքանչյուր խաղի մոտենալու ենք իբրև եզրափակչի»


Fanclubs CUP 2017 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում «Չելսին» 6-7 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»: Չնայած պարտությանը՝ «Չելսին» զբաղեցրեց խմբում 2-րդ տեղն ու դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ: 

Խաղից հետո իր տպավորությունների ու թիմի հետագա նպատակների մասին TF-ի թղթակցի հետ զրուցել է «Չելսիի» ավագ Աշոտ Օսիպյանը: 

- Խմբային փուլի առաջին խաղում մենք հաղթեցինք «Վալենսիային», բայց երկրորդ խաղն անհասկանալի վատ ստացվեց: Նաև գիտեինք, որ մեր լավագույն խաղացողը բացակայելու էր 2-րդ ու 3-րդ տուրերում: Չնայած՝ երկու խաղ պարտվեցինք, բայց, ըստ մեր խփած ու բաց թողած գոլերի տարբերության, գիտեինք, որ մյուս թիմերի համեմատ լավ արդյունք ենք ցույց տվել, որովհետև, ճիշտ է՝ մեր հարձակվողը չկար, բայց թիմը շատ լավ է պաշտպանվում ամեն դեպքում: Այս խաղը լավ էինք սկսել, բայց վերջում բախտներս չբերեց, գոլ բաց թողեցինք ու պարտվեցինք: Փլեյ-օֆֆում արդեն մեր բոլոր խաղացողները կլինեն ու, հույս ունեմ, ամեն ինչ լավ կլինի: Մենք, ամեն դեպքում, փորձելու ենք առավելագույնս առաջ գնալ: 

- Փլեյ-օֆֆից ի՞նչ սպասելիքներ ունեք: Հեշտ պայքար չի սպասվում: 

- Այո, խմբային փուլի մյուս խաղերին էլ ենք հետևել, գիտենք, որ ուժեղ թիմեր կան: Ընդհանրապես, այս առաջնությունը լավ է նաև նրանով, որ մասնակից թիմերը ուժեղ են: Մենք նախորդ առաջնությանն էլ ենք մասնակցել: Ճիշտ է՝ այդ անգամ խմբից դուրս չեկանք, բայց հիմա շատ ավելի պատրաստված, ավելի մեծ փորձով ենք մոտեցել այս մրցաշարին: Փլեյ-օֆֆին տրամադրվելու ենք ուժերի առավելագույն չափով ու յուրաքանչյուր խաղի մոտենալու ենք որպես եզրափակչի: Ձգտելու ենք միայն հաղթանակի: 

- Քանի որ ձեր երկրորդ մասնակցությունն է Fanclabs-ին, ի՞նչ կարծիք եք կազմել մրցաշարի մասին: 

- Մրցաշարի մասին շատ լավ կարծիք ունենք: Շատ լավ կազմակերպված առաջնություն է: Մենք բոլոր առումներով շատ գոհ ենք: 





  Լրահոս



Fanclubs CUP


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1