TotalFootball.am


30.11.17 00:50

Fanclubs CUP 2017. Անդրանիկ Դալդումյան. «Մրցաշարի այս փուլում թույլ թիմեր պարզապես չկան»


Fanclubs CUP 2017 ֆուտզալի սիրողական մրցաշարի 1/8 եզրափակչում «Ջոկերը» 6-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ մրցաշարում անպարտելիության շարքը հասցնելով 4 խաղի: Քառորդ եզրափակչում դեկտեմբերի 3-ին «Ջոկերը» կխաղա «Արարատի» հետ:

¼  եզրափակչին ընդառաջ TF-ի թղթակիցը զրուցել է «Ջոկերի» ֆուտբոլիստ Անդրանիկ Դալդումյանի հետ:

- «Ալաշկերտի» հետ խաղի հաշիվը վստահ հաղթանակի մասին է խոսում: Ձեր տեսանկյունից՝ ինչպիսի՞ն էր խաղը:

- Կարծում եմ ուժեղ էինք և արժանիորեն հաղթեցինք։ Իհարկե, խաղի ընթացքում եղան պահեր, երբ մրցակիցը ստիպեց մեզ ավելի ուշադիր լինել: Այնուամենայնիվ. վերահսկողությունը մեր ձեռքում էր, և խաղն էլ մոտեցրինք մեզ համար ցանկալի ավարտի։ Մրցակից թիմի տղաներին էլ մաղթում եմ հաջողություն։

- Մրցաշարում մինչ այժմ անցկացրած խաղերը որքանո՞վ հեշտ կամ բարդ ստացվեցին ձեզ համար: Ի՞նչ կարծիք եք հասցրել կազմել մասնակից թիմերի մասին:

- Մրցաշարում մինչ այժմ անցկացրել ենք 4 խաղ և տարել ենք 4 հաղթանակ, ու գրանցած հաշիվներն էլ բավականին համոզիչ են եղել: Բայց խաղերի ընթացքն էլ, եթե կհիշեք, միշտ չէ, որ դասավորվել է մեր պլանավորածով, ու երբեմն հարկ է եղել դուրս գալ բարդ իրավիճակներից` շնորհիվ մեր թիմի յուրքանչյուր ֆուտբոլիստի կամայական հատկանիշների ու թիմային ոգու։ Մրցաշարի մասնակիցներն էլ, մանավանդ 1/4 եզրափակիչից սկսած՝ արդեն բավականին ուժեղ են, և պայքարը թեժ է լինելու։

- Fanclubs CUP մրցաշարում նորեկ չեք: Այս մրցաշարն ինչո՞վ է տարբերվում նախորդներից:

- Մրցաշարում նորեկ չի ինչպես մեր թիմը, այնպես էլ թիմի առանձին ֆուտբոլիստներ։ Մեր թիմում ընդգրկված են նաև այս մրցաշարում նախկինում արդեն չեմպիոն դարձած ֆուտբոլիստներ։ Այս մրցաշարը մյուսներից տարբերվում է նրանով, որ ակնհայտ ֆավորիտ չկա և մեծ նվիրվածության շնորհիվ երբեմն տեսնում ենք անհավանական խաղ համեմատաբար համեստ թիմերի կատարմամբ։

- Վիճակահանության արդյունքից գո՞հ եք: Ինչպիսի՞ խաղ ու արդյունք եք ակնկալում «Արարատի» հետ:

- «Արարատում» ընդգրկված են լավ ու փորձառու ֆուտբոլիստներ։ Նրանք էլ այս մրցաշարում հաջողություններ գրանցած թիմ ունեն։ Ինչպես արդեն նշեցի՝ մրցաշարի այս փուլում թույլ թիմեր պարզապես չկան։ Մենք էլ պետք է պատրաստ լինենք մինչև վերջին շունչը պայքարելու, եթե ուզում ենք հավակնել ամենաբարձր արդյունքի։ Կարծում եմ կստացվի լավ պայքար և գեղեցիկ խաղ





  Լրահոս



Fanclubs CUP


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1