TotalFootball.am


30.11.17 10:52

Fanclubs CUP 2017. Ռոբերտ Մարկոսյան. «Կարծում եմ՝ չեմպիոնության հիմնական ֆավորիտներն են «Ջոկերն» ու «Յուվենտուսը»»


«Realmadrid.am» թիմը Fanclubs CUP 2017 ֆուտզալի սիրողական մրցաշարում պայքարն ավարտեց՝ 1/8 եզրափակչում 2-3 հաշվով պարտվելով «Յուվենտուսին»: 

Քառորդ եզրափակչի խաղերին ընդառաջ՝ «Realmadrid.am»-ի ավագ Ռոբերտ Մարկոսյանի հետ ամփոփել ենք թիմի ելույթները մրցաշարում, վերջին խաղը, ինչպես նաև փորձել կանխատեսում անել չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ: 

- 1/8 եզրափակչում շատ լարված ստացվեց մեր խաղը, քանի որ թե´ մենք, թե´ «Յուվենտուսը» շատ մեծ բան ունեինք կորցնելու: Խաղի մեկնարկն իրենց մոտ ավելի լավ ստացվեց. առաջին խաղակեսում 2 գոլ բաց թողեցինք ու չկարողացանք պատասխան գնդակ խփել, չնայած՝ շանսեր ունեինք: Մրցակիցը շատ ամուր թիմ էր, իրար հետ շատ խաղակցված՝ ի տարբերություն մեզ, միայն այս ընթացքում խաղից խաղ ավելացրինք ու ավելի լավ խաղ ցուցադրեցինք, և այսօր ավելի լավ խաղացինք, քան նախորդ խաղում, որը նույնպես պարտվել էինք («Ջոկեր» - «Realmadrid.am»՝ 8-3` խմբ.): Բայց չհաջողվեց արդյունքի հասնել, չնայած՝ երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցինք, չիրացրինք 6-մետրանոց հարվածը, ևս մի քանի պահ ունեցանք: Մրցակիցն իր խաղակցվածության ու խաղամակարդակի հաշվին կարողացավ հաղթել, ինչից, կարծում եմ, տխրելու շատ մեծ առիթ չունենք, չհաշված, որ լքեցինք պայքարը: Ինչ-որ լավ բան կարող ենք գտնել մեր պարտության մեջ: 

- Առհասարակ, հաղթանակները ձեզ հեշտությամբ չտրվեցին: Ինչպե՞ս կամփոփես մրցաշարը «Realmadrid.am»-ի համար: 

- Հաղթանակները հեշտ չեղան. երկու խաղ 5-3 հաշվով հաղթեցինք: Խմբային փուլի վերջին խաղում էլ պարտվեցինք 8-3 հաշվով, այն դեպքում, որ կարող էինք 5-3 հաշվով պարտվել, օրինակ: Բայց նախորդ տարիների համեմատ՝ այս տարի մրցաշարում պայքարը շատ ավելի հավասար էր, թիմերը շատ ավելի լավ էին պատրաստված: Թիմերի մակարդակն էլ բարձր էր: Մրցաշարի անցկացման նոր ձևաչափն ու թիմերի՝ շատ լինելն էլ շատ ավելի հետաքրքիր դարձրեց մրցաշարը: 

- Մրցաշարում անցկացրած 4 խաղերի ընթացքում հասցրե՞լ եք կարծիք կազմել մյուս թիմերի մասին:

- Ուժեղները շարունակում են պայքարը, խաղերը գնալով ավելի դիտարժան են դառնում: Մյուս փուլերում շատ ավելի բարդ է ստացվելու, քանի որ ուժեղների պայքարը ոչ միայն հետաքրքիր է, այլև՝ դժվար: 1/8 եզրափակչի մեր մրցակիցը՝ «Յուվենտուսը», շատ ամուր թիմ էր: Խմբային փուլում մենք պարտվեցինք «Ջոկերին», որը նույնպես շատ ուժեղ թիմ է: Ուժեղ թիմեր կան, որոնք շատ բարձր մակարդակի են, առաջին տարին չէ, որ խաղում են իրար հետ, շատ բարդ պայքար է լինելու: Նույն «Բարսամանիան», որը միշտ լավ է խաղացել, այս տարի դուրս մնաց 1/8 եզրափակչից: «Բավարիան» նույնպես ամուր թիմ էր, մենք նրանց նախորդ տարի խմբային փուլում էինք պարտվել, բայց այս տարի նրանք էլ փլեյ-օֆֆից դուրս մնացին: 

- Ըստ ձեզ՝ մրցաշարի ֆավորիտներն ովքե՞ր են: 

- Ես կարծում էի, որ «Բավարիան» լավ շանսեր ուներ, բայց դուրս մնաց պայքարից: Կարծում եմ՝ հիմնական ֆավորիտներն են «Ջոկերը» ու մեզ պայքարից դուրս թողած «Յուվենտուսը»: 





  Լրահոս



Fanclubs CUP


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1