Ավարտվեց Fanclubs CUP 2017 ֆուտզալի սիրողական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը:
Երկրորդ խաղում մրցեցին նախորդ երկու տարիների ֆինալիստ «Արարատն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարմիրները» կարողացան հաշվի մեջ առաջ անցնել, սակայն առավելությունը պահել չհաջողվեց: «Արարատը» երկու անգամ հետապնդողի դերից վերադարձավ խաղի մեջ ու կարողացավ առաջ անցնել:
Լարված պայքարն ավարտվեց 6-2 հաշվով՝ հօգուտ «Արարատի»:
Եզրափակչում կհանդիպեն «Արարատը» և «Յուվենտուսը»: