TotalFootball.am


19.12.17 20:24

Ավարտվեց Fanclubs CUP-2017-ը. ամփոփում ենք հոբելյանական` 5-րդ մրցաշրջանը


Ավարտվեց Fanclubs CUP 2017 ֆուտզալի ամենամյա սիրողական մրցաշարը, որը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին: Այս տարի մրցաշարն անցկացվեց հոբելյանական` 5-րդ անգամ: Փոխված էր մրցաշարի անցկացման ձևաչափը, ավելացել էին մասնակից թիմերը: Միանգամից 24 թիմ, բաժանվելով 6 խմբերի, սկսեցին պայքարը չեմպիոնի կոչման համար: 

Խմբային փուլի 3 տուրերից հետո փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու իրավունք ստացան խմբերում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև խմբերում 3-րդ տեղը զբաղեցրած 4 լավագույն արդյունքն ունեցող թիմերը: 

Խմբային փուլի արգելքը հաղթահարած 16 թիմերը 1/8 եզրափակչի համար կազմեցին հետևյալ զույգերը. 

«Լիվերպուլ» - «Բարսամանիա»

«Ջոկեր» - «Ալաշկերտ»

«Նապոլի» - «Ցրվենա Զվեզդա»

«Ռոյալ Լեոպարդս» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Չելսի» - «Արարատ Մ»

«Արարատ» - «Լիոն»

«Բավարիա» - «Սպարտակ Մ»

«Realmadrid.am» - «Յուվենտուս»

Հետագա պայքարի ուղեգրերը վիճարկելիս «Արարատ Մոսկվան» 4-2 հաշվով հաղթեց «Չելսիին»:

«Նապոլի» - «Ցրվենա Զվեզդա» խաղն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ «Նապոլիի»:

«Լիվերպուլը» խոշոր՝ 12-3 հաշվով հաղթեց 3-րդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած «Բարսամանիային»:

«Յուվենտուսը» 3-2 հաշվով հաղթեց «Realmadrid.am»-ին:

«Արարատը» հիմնական ժամանակում ոչ-ոքի՝ 4-4 հաշվով խաղաց «Լիոնի» հետ ու միայն հետխաղային 6-մետրանոցներով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրը:

«Ջոկերը» 6-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով հաղթեց «Ռոյալ Լեոպարդսին»:

«Սպարտակը» «Բավարիայի» հետ խաղի հիմնական ժամանակն ավարտեց ոչ-ոքի՝ 6-6 հաշվով ու հաղթեց հետխաղային 6-մետրանոցներով: 

Մոտ մեկ ամիս տևած մրցաշարի ամենաթեժ, դիտարժան ու էմոցիոնալ խաղերը կայացան հատկապես 1/4 եզրափակչում, որտեղ գրեթե հավասարազոր թիմերը «ստիպված» էին միմյանց միջև վիճարկել կիսաեզրափակչի ընդամենը 4 ուղեգրերը:

Քառորդ եզրափակչում պայքարից դուրս մնացին «Ջոկերը», «Արարատ Մոսկվան», «Լիվերպուլն» ու «Սպարտակը»: 

Կիսաեզրափակչից հետո պարզ դարձավ, որ եզրափակիչ խաղում կրկին միմյանց կհանդիպեն դեռևս խմբային փուլում մրցակցած  «Արարատն» ու «Յուվենտուսը»։ Այս թիմերը F խմբում զբաղեցրել էին համապատասխանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները։ Կիսաեզրափակչում «Արարատը» պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդին», «Յուվենտուսը»` «Նապոլիին»։

Դեկտեմբերի 17-ին ԵՊՀ մարզադահլիճում նախ կայացավ 3-րդ տեղի համար պայքարը` «Նապոլիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև: Լարված ու գոլառատ խաղն ավարտվեց անգլիական ակումբի երկրպագուների հաղթանակով` 6-4: 

Եզրափակիչ խաղից առաջ տրիբունայում տեղ էին զբաղեցրել «Արարատի» երկրպագուները, որոնք ողջ մրցաշարի ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, բուռն աջակցություն էին ցույց տալիս իրենց թիմին: Երկրպագուների ոգևորությունը, նախորդ երկու տարիների դառը փորձից հետո այս անգամ վերջապես հաղթելու «Արարատի» ցանկությունն ու «Յուվենտուսի» կամքը դիտարժան պայքար ապահովեցին մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը: «Արարատը» վերջապես չեմպիոն է:

Չեմպիոնական ցնծությունից հետո կայացավ պարգևատրման արարողությունը. Fanclubs CUP 2017 գավաթների ու մեդալների արժանացան 4-րդ տեղը զբաղեցրած «Նապոլին», 3-րդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդը», փոխչեմպիոն «Յուվենտուսը» և չեմպիոն «Արարատը»:

Պարգևատրվեցին մրցաշարի լավագույն դարպասապահ և խաղացող ճանաչված Սերգեյ Մադաթյանը («Յուվենտուս», դարպասապահ), և Սարգիս Նկրուրյանը («Արարատ»): Արդար խաղի համար պարգևատրվեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ռաֆայել Օհանյանը: Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկուն խփած 18 գոլերով դարձավ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Հայկ Մինասյանը:

Fanclubs CUP 2017-ի գլխավոր մրցանակն էր` մեկշաբաթյա ուղևորություն Վրաստան` մասնակցելու ֆուտզալի մրցաշարի, որի ուղեգիրը չեմպիոնին տրամադրեց մրցաշարի հովանավոր «В гостях у Эдика» հյուրանոցի սեփականատեր Էդիկ Միքայելյանը: Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին մասնակցած թիմերին հաճելի անակնկալ էր սպասվում հովանավորի կողմից. բացի չեմպիոնի համար նախատեսված ուղեգրից` անհատական ուղեգրեր ստացան ևս 8 խաղացողներ, որոնք լավագույնն էին իրենց թիմերում. մրցաշարի լավագույն խաղացող ճանաչված Սարգիս Նկրուրյանը ստացավ երկու անձի համար նախատեսված ուղեգիր, Հարություն Ղարիբյանը («Յուվենտուս»), ուղեգիր ստացավ` որպես հայկական ֆուտզալի վետերան: Ուղեգրերով պարգևատրվեցին նաև Աշոտ Խաչատրյանը, Տիգրան Մելիքյանը (երկուսն էլ «Նապոլի»),  Գևորգ Յորդանյանը, Հարություն Զատիկյանը (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Տիգրան Հախնազարյանը , Հայկ Մինասյանը (երկուսն էլ «Յուվենտուս»):

 





  Լրահոս



Fanclubs CUP


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1