TotalFootball.am


12.05.18 23:07

Fanclubs CUP 2018. Կարեն Կարապետյան. «Անկախ արդյունքից՝ երկրպագուներն ու ֆուտբոլիստները բավականություն կստանան եզրափակիչ խաղից»


«Ռոյալ Լեոպարդսի» երկրորդ անընդմեջ մասնակցությունը Fanclubs CUP 2018-ին պսակվեց հաջողությամբ. թիմը եզրափակչում է և «Յուվենտուսի» հետ կպայքարի չեմպիոնության համար: 

Վճռական մրցավեճից առաջ TF-ի թղթակիցը զրուցել է «Ռոյալ Լեոպարդսի» ավագ Կարեն Կարապետյանի հետ:

- Ի՞նչ զգացողություններ ու տրամադրություն է թիմում եզրափակչին ընդառաջ:

- Թիմում տրամադրությունը մարտական է, ինչպես ընդունված է ասել: Չենք թերագնահատում մրցակցին, գիտենք, որ շատ մարտունակ, ուժեղ թիմ է: Մենք էլ, ճիշտ է, ունենք վնասվածք ունեցող խաղացող, հարձակվողներից մեկն անձնական խնդիրների պատճառով կբացակայի, բայց միևնույնն է՝ դուրս ենք գալու հաղթական տրամադրվածությամբ. խնդիրը մեկն է՝ հաղթել:

- Ինչպիսի՞ն էր «Ռոյալ Լեոպարդսի» անցած ճանապարհը մինչև եզրափակիչ:

- Անկեղծ ասեմ՝ բացի խմբային փուլում «Լոկոմոտիվից», որը նորեկ էր և համոզված եմ, որ դեռ իր խոսքը կասի մրցաշարում, մյուս թիմերը շատ ուժեղ ու մարտունակ, մեզ շատ բան սովորեցնող, շատ հետաքրքիր հանդիպումներ ապահովող թիմեր էին: Հատկապես ուզում եմ նշել խմբային փուլում «Լիվերպուլի», «Ալաշկերտի», և վերջին հանդիպումները՝ «Ռոմայի», «Բավարիայի» ու «Լաս Պալմասի» հետ: Բոլորն էլ լավ թիմեր էին, բոլորից ինչ-որ բաներ ենք սովորել, յուրօրինակ խաղային ձեռագիր ունեն, և բոլոր խաղերում մենք կարողացել ենք մի փոքր առաջընթաց ունենալ հենց հատկապես նման մրցակիցների հետ խաղալու հաշվին կարողացել ենք հասնել այստեղ: Այսինքն, ոչ միայն հաղթել ենք, այլև սովորել ենք ամեն փուլում և կարողացել ենք հաջորդ փուլում առավելություն ստանալ:

- Ձեր մրցակիցը նախորդ մրցաշարում ևս ֆինալիստ էր ու մեծ մոտիվացիա ունեն: Արդեն պատկերացում ունե՞ք՝ ինչպես դիմակայել «Յուվենտուսին»:

- Ողջ թիմով նայել ենք «Յուվենտուսի» մասնակցությամբ կիսաեզրափակիչ խաղը: Իսկապես, եթե երկրորդ տարին անընդմեջ հայտնվում են եզրափակչում, դա խոսում է այն մասին, որ թիմը բարձր կարգ ունի և, ամենակարևորը, կայուն են: Տեսանելի է նաև, որ երկու հավասարազոր կազմ ունեն, շատ գրագետ են խաղում փոխանցումներով: Կարծում եմ՝ նույնիսկ մենք ոճային նմանություններ ունենք. «Ռոյալ Լեոպարդսն» էլ է սիրում փոխանցումներով խաղալ: Չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել, բայց տեսնում եմ, որ շատ ուժեղ, գրագետ, պատրաստված թիմ են: Հետաքրքիր հանդիպում է սպասվում և մեզ, և իրենց:

- Ըստ ձեզ՝ նախորդ տարվա համեմատ ի՞նչն էր փոխվել «Ռոյալում», ինչի՞ հաշվին թիմը կարողացավ այսքան հեռուն գնալ մրցաշարում:

- Քանի որ նախորդ տարի առաջին անգամ էինք մասնակցում Fanclubs CUP-ին, բնական է՝ մրցաշարի որակի, թիմերի մակարդակների մասին պատկերացում չունեինք և ինչ-որ առումով պատրաստված չէինք: Նախորդ փորձը, այսպես ասած, հնարավորություն տվեց փորձ ու տեղեկություններ կուտակել մրցաշարի ընդհանուր որակի ու թիմերի մասին: Նաև կադրային մի քանի փոփոխություն էինք կատարել. 4 նոր խաղացող ունենք, ուժեղացրել ենք կազմը: Նախորդ մրցաշարի ընթացքում հասկացանք, թե որտեղ խնդիրներ ունենք, կարգավորեցինք այդ խնդիրները: Կարծում եմ՝ դա օգնեց:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ եզրափակիչ է սպասվում մեզ:

- Միանշանակ՝ բարձր որակի, գրագետ, փորձառու ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպում: Անկախ նրանից՝ արդյունքն ինչպիսին կլինի, հանդիսատեսը, վստահ եմ, բավականություն կստանա: Ֆուտբոլիստները նույնպես բավականություն կստանան, քանի որ միշտ էլ հաճելի է ուժեղ թիմերի հետ խաղալիս: Այդպես եղել է նախորդ հանդիպումներում, եզրափակչում առավել ևս այդպես կլինի: Մի փոքր էլ հուզմունք կավելանա, բայց հուսով եմ, որ դա չի խանգարի գերազանց ֆուտբոլ ցույց տալուն:

Ի դեպ, չգիտեմ՝ խաղից հետո հնարավորություն կլինի թե՝ ոչ, ուզում եմ շնրհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին՝ նման հիանալի մրցաշար կազմակերպելու համար: Արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում ենք, և վստահ եմ, որ հաջորդ տարիներին էլ ենք մասնակցելու: Շնորհակալություն նաև մրցավարական անձնակազմին՝ խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար: Իհարկե, սխալներ էլ են լինում, բայց չի եղել այնպիսի բան, որ խանգարի խաղին: Այնպես որ, բարձրակարգ մրցավարության համար շնորհակալություն նաև նրանց:





  Լրահոս



Fanclubs CUP


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1