TotalFootball.am


15.04.19 01:10

Fanclubs CUP-2019. «Ալաշկերտն» անակնկալ պարտություն կրեց, «Արսենալը» հաղթեց (այլ արդյունքներ)


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի երկրոդ տուրի շրջանակում ապրիլի 14-ին կայացավ ևս 6 հանդիպում (առավոտյան կայացած խաղերի արդյունքներն՝ այստեղ):

H խմբում ընդգրկված «Արսենալի» ու «Աթլետիկ Բիլբաոյի» միջև խաղը բավականին լարված ընթացք ունեցավ ու ավարտվեց անգլիական թիմի երկրպագուների՝ 4:3 հաշվով հաղթանակով: Նշենք՝ «Աթլետիկի» խաղացողները եզրափակիչ սուլիչից առաջ հաշիվը հավասարեցնելու և խաղը փրկելը հնարավորություն ստացան, սակայն չկարողացան անվրեպ իրացնել 6 մետրանոց հարվածը:

Այս խմբի մյուս զույգի՝ «Բավարիայի» և «Վալենսիայի» միջև խաղում մյունխենյան ակումբի երկրպագուները բավականին վստահ հաղթանակ տարան՝ 13 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: «Վալենսիայի» երկրպագուների թիմը պատասխանեց միայն 6 անգամ:

Այս խաղերից հետո H  խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Արսենալը». երկրրոդ տեղում «Բավարիան» է՝ 4 միավորով:

Տուրի մյուս խաղում միմյանց հետ մրցեցին B խմբում ընդգրկված «Մովիսթար Երևանն» ու «Միլանը»: Խաղն անցավ «Մովիսթարի» խաղացողների առավելությամբ ու ավարտվեց թիմի՝ 7:1 հաշվով հաղթանակով:

Հիշեցնենք՝ B խմբի մյուս թիմերի՝ «ELL Տոտենհեմի» և «Barca Heroes»-ի միջև երեկ կայացած խաղում «Տոտենհեմի» երկրպագուներն ավելի ուժեղ էին գտնվել (7:2):

Տուրի մյուս խաղում հանդիպել են F խումբը ներկայացնող «Էվրիկան» և «Այաքսը»: Լարված ու դիտարժան խաղում «Էվրիկայի» խաղացողներն, արդյունքում, կարողացել են 5:4 հաշվով հաղթանակ տանել:

Այս խմբի մյուս թիմերի՝ «Ռևոլուշընի» և «Ալաշկերտի» միջև խաղը հետաքրքիր ընթացք է ունեցել:  Նախորդ տուրում պարտություն կրած «Ռևոլուշընը» անակնկալ հաղթանակ է տարել առաջատարի նկատմամբ՝ 8:3, ու առաջին երեք միավորը վաստակել: Իսկ «Ալաշկերտը» նահանջել է երկրորդ տեղը: H խումբը 6 միավորով գլխավորում է «Էվրիկան»:

Խաղային օրվա վերջին խաղում միմյանց հետ մրցել են C խմբում հանգրվանած «Ջոկեր» և «Լեո» թիմերը, որում «Ջոկերի» խաղացողները 5:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել:

C խմբի մյուս զույգի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արարատ-Արմենիայի» միջև խաղը կկայանա վաղը՝ ապրիլի 15-ին նախկին «Միկա» մազրդահլիճում և կմեկնարկի ժամը 23:00-ին:

Երկրորդ տուրի մնացած խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ





  Լրահոս



Fanclubs CUP


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0